Իրանն աջակցում է «3+3» տարածաշրջանային հարթակի ստեղծմանը

Իրանն աջակցում է «3+3» տարածաշրջանային հարթակի ստեղծմանը

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին նշել է, որ Իսլամական պետությունը կողմ է տարածաշրջանում «3+3» հարթակի ստեղծմանը, որի մաս կկազմեն Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան։ Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, այս մասին դեսպանը գրել է իր պաշտոնական թվիթերյան հաշվում:

«Իրանն աջակցում է «3+3» տարածաշրջանային հարթակ ստեղծելու նախաձեռնությանը՝ մեր տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու զարգացմանը խթանելու համար։ Հարավային Կովկասի 3 պետություններն ու տարածաշրջանային 3 հարևանները կարող են համագործակցել տարածաշրջանի օգտի համար», – գրել է դիվանագետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում