Հունաստանը չեղարկել է երկիր այցելելու սահմանափակումները Հայաստանի քաղաքացիների համար

Հունաստանը չեղարկել է երկիր այցելելու սահմանափակումները Հայաստանի քաղաքացիների համար

Հունաստանի Քաղաքացիական ավիացիան ևս հինգ երկիր է ներառել այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիներն ազատվում են Հունաստան մուտք գործելու սահմանափակումներից: Այս մասին գրում է Tert.am-ը:

Ինչպես տեղեկացնում է Greek City Times-ը, խոսքը Հայաստանի, Հորդանանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Բրունեյի մասին է: Ավելի վաղ այդ ցանկում ընդգրկվել էին Եվրամիության և Շենգեն գոտու երկրները: 

Նշվում է, որ այս բոլոր երկրներից Հունաստան ժամանող բոլոր անձինք պետք է իրենց երկրների իշխանությունների կողմից տրամադրված վկայագիր (անգլերենով) ներկայացնեն առնվազն 14 օր առաջ պատվաստման գործընաթացն ավարտելու մասին: Կամ նրանք կարող են այցելել ՊՇՌ թեստի բացասական պատասխանով, որը պետք է տրամադրվի ժամանումից առաջ վերջին 72 ժամվա ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում