Ադրբեջանի ԱԳՆ-ն գերիների հարցով հայտարարություն է տարածել

Ադրբեջանի ԱԳՆ-ն գերիների հարցով հայտարարություն է տարածել

2021 թվականի հուլիսի 3-ին Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Հայաստանը ադրբեջանական կողմին է հանձնել Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների շուրջ 92 000 ականների քարտեզները: Ինչպես տեղեկացնում է Analitik.am-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին՝ ականների քարտեզներ ձեռք բերելու մարդասիրական նախաձեռնության իրականացման գործում միջնորդական ծառայությունների համար»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ որպես մարդասիրական քայլ՝ ադրբեջանական կողմը Հայաստանին է արտահանձնել ազատազրկման դատապարտված 15 հոգու, որոնց ժամկետը ավարտվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում