Թուրքիայում առաջարկում են Շուշին հռչակել թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք

Թուրքիայում առաջարկում են Շուշին հռչակել թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք

Թուրքական աշխարհի ճարտարապետների և քաղաքաշինական միությունը (TDMMB) առաջարկել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Շուշի քաղաքը հռչակել որպես ամբողջ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք: Այս մասին գրում է Panorama.am-ը:

Նախաձեռնությունը հնչեցրել է TDMMB-ի ղեկավար, Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության փոխնախարար Մուջահիթ Դեմիրթաշը: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը։

«Այս քայլը կամրապնդի ադրբեջանական քաղաքի հեղինակությունը միջազգային ասպարեզում, ինչպես նաև կնպաստի Ղարաբաղում հաղթանակի ամրապնդմանը», – ասել է Դեմիրթաշը:

Դեմիրթաշն ասել է, որ TDMMB-ն պատրաստ է իր ներդրումն ունենալ «հայկական օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի շրջանների վերականգնման գործընթացում»:

Նրա խոսքով, 2022 թվականին նախատեսվում է կազմակերպել գաղափարների միջազգային մրցույթ` թյուրքական աշխարհի հին քաղաքների վերակառուցման համար և պատրաստել նախաձեռնությունների 100-ամյա ծրագիր` «ուղղված Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի զարգացմանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում