AM | RU
USD
EUR
RUB

Բաքուն քարտեզների փոխանակում է առաջարկում գերիների հետ, քանի որ ականազերծումը միլիոններ կարժենա. Սահակյան

 

Բաքուն առաջարկում է քարտեզների փոխանակում գերիների հետ, քանի որ ականազերծումը միլիոններ է արժենալու։ Այդ մասին հայտարարել է ՄԻԵԴ-ում ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Փաստաբանը նշել է, որ ականազերծումը Բաքվի համար միլիոնավոր դոլարներ է արժենալու և տևական ժամանակ է պահանջելու, որ հասնեն արդյունքի, ուստի առաջարկում են քարտեզների փոխանակում ռազմագերիների հետ, գրում է «Փաստինֆոն»։

Ըստ Սահակյանի, այդ տարածքները հանձնելուց հետո ականապատման քարտեզներն այլևս մեծ նշանակություն չունեն հայկական կողմի համար։ Նա հավելել է, որ Բաքուն անկախ հայկական կողմի պահանջներ կատարելու պատրաստակամությունից, պետք է կատարի միջազգային պարտգավորությունները՝ հայրենադարձնի բոլոր ռազմագերիներին, խախտման դեպքում հասկանա պատասխանատվության վտանգը։

Անդրադառնալով ՀՀ կառավարության գործադրած ջանքերին, Սահակյանը նշել է, որ իրավական գործընթացի տեսանկյունից լուրջ ջանքեր են գործադրվել, սակայն, չի կարծում, որ Բաքվի հանցագործությունների քաղաքական արձագանքը պատշաճ է։

«Մոտ 8 ամիս անց չունենք ամբողջական պաշտոնական թվեր հայ ռազմագերիների մասով, ավելին՝ ունենք փաստեր, որ մասշտաբային պատերազմական հանցագործություններ են տեղի ունեցել, սակայն միջազգային հնարության արձագանքը չի գոհացնում։ Չունենք պատշաճ սանկցիաներ Ադրբեջանի նկատմամբ»,-ասել է նա։

Ըստ Սահակյանի՝ հնարավոր կլիներ հասնել նրան, որ պատժամիջոցներ կիրառվեին ու ստիպեին գործել միջազգային իրավունքնին համահունչ։

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին ՀՀ կառավարությունը հայտնել է, որ ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերի, հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:

Լրահոս
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Հեռուստալրագրողն ուղիղ եթերում վրաերթի է ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը կլինի Արթուր Վանեցյանը, քարտուղարը՝ Հայկ Մամիջանյանը Բաքուն և Մոսկվան պայմանագիր են կնքել Սևանա լճի մակարդակը կրկին իջել է «Նիկոլը թող գա մեր գյուղ, չագուչը տանք ձեռքը, ասենք՝ հել թուրքի դեմ պայքարի»․ Սոթքի բնակիչ Ստորագրվել է Բաքվի դեկլարացիան Իտալիայում խնձորի մեծության կարկուտ է տեղացել Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում լուրջ անկում է գրանցվել Ականապայթյունից ադրբեջանցի է վիրավորվել «Պատիվ ունեմ» դաշինքը ԱԺ առաջին նիստում հանդես կգա նախաձեռնությամբ․ Արթուր Վանեցյան Հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ Ադրբեջանական «սև շուկա». ո՞ւր են գնում Արևմուտքի զենքերը. Bulgarian Military ԵԽԽՎ-ն 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ կհրապարակի հատուկ զեկույց Խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հակադարձում է Ադրբեջանին Ի՞նչ նպատակներ է հետապնդում կրկին ակտիվացած ադրբեջանաթուրքական պաշտոնական «վայնասունը» Մատաղիսում շարունակվում են զոհված զինծառայողների աճյունների որոնումները Ռեկորդային շոգ։ Հայաստանում աճել է հրդեհների թիվը Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ Ի՞նչ առաջարկ են արել Ադրբեջանի իշխանությունները պաշտոնական Երևանին Գազ չի լինելու. մանրամասներ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 180, մահվան՝ 8 նոր դեպք Պետքարտուղարությունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին չայցելել Հայաստան և Արցախ Արցախի հյուսիսում հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել․ ԱՀ ՊՆ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը գնալով վտանգավոր է դառնում. «Փաստ» Գյուղացիները խուճապի մեջ են. «Փաստ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Մելիքսեթ Պողոսյանի որդին ու նախկին մարզպետի մտերիմները հին հաշիվներ են ունեցել. «Ժողովուրդ» Վիլհելմ Լինչի անվան քննիչ հանձնաժողով ԱԺ-ում Ովքեր են ընտրվել ԱԺ նախագահ, փոխնախագահներ. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանին կկալանավորե՞ն. ինչ է քննարկվել «Իմ քայլում». «Ժողովուրդ» Ինչպես կկայանա մանդատների հանձնումը. «Հրապարակ» Իշխանական կայֆերի մեջ է. «Հրապարակ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 27 Քիչ առաջ Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Դատարանը պարտավորեցրեց Արման Բաբաջանյանին ներողություն խնդրել ՀՅԴ-ից և կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից Իշխանությունները փորձում են փակել պատերազմի դաժան էջը. Տիգրան Աբրահամյան Կստեղծվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով․ Ալեն Սիմոնյան Թուրքիայի ագրեսիայի դեմ մենք վճռական ենք․ Հունաստանի նախագահ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan