AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանի հետ սահմանին ռուս սահմանապահներ են տեղակայելու. Sputnik Արմենիա

 

Նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում Գեղարքունիքի հատվածում մինչև Իրան ընկած Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման համար։

Ավելի վաղ համացանցում ՀՀ Գեղարքունիքի մարզում ռուսական դրոշներով ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարներ էին հայտնվել։

Ինչպես հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները, դրանք ՌԴ ՊՆ 102-րդ ռազմակայանի զինծառայողների հետ շրջող ռուսական սահմանապահ զորքերի հետախուզական խմբեր են։

Ավելի վաղ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ եռակողմ բանակցություններ են ընթանում սահմանի ողջ երկայնքով` Գեղարքունիքից Սյունիք (այդ թվում նաև Խոզնավար գյուղի հատվածում` Գորիսից դեպի հյուսիս), ռուսական զինվորականներ տեղակայելու վերաբերյալ։

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանն իր հերթին նշել է, որ իսկապես բանակցություններ են տարվում Գեղարքունիքի մարզում ռուս զինծառայողներ տեղակայելու վերաբերյալ, սակայն վերջնական որոշում դեռ չկա։ Մեր տեղեկություններով` ռուս սահմանապահներ տեղակայելու վերաբերյալ նախապատրաստական բնույթի հարցերը լուծված են, սակայն ադրբեջանական կողմը դեռ համաձայնություն չի տալիս։

իշեցնենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցություններն արդյունք չտան։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից սպանվել է զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Լրահոս
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Հեռուստալրագրողն ուղիղ եթերում վրաերթի է ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը կլինի Արթուր Վանեցյանը, քարտուղարը՝ Հայկ Մամիջանյանը Բաքուն և Մոսկվան պայմանագիր են կնքել Սևանա լճի մակարդակը կրկին իջել է «Նիկոլը թող գա մեր գյուղ, չագուչը տանք ձեռքը, ասենք՝ հել թուրքի դեմ պայքարի»․ Սոթքի բնակիչ Ստորագրվել է Բաքվի դեկլարացիան Իտալիայում խնձորի մեծության կարկուտ է տեղացել Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում լուրջ անկում է գրանցվել Ականապայթյունից ադրբեջանցի է վիրավորվել «Պատիվ ունեմ» դաշինքը ԱԺ առաջին նիստում հանդես կգա նախաձեռնությամբ․ Արթուր Վանեցյան Հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ Ադրբեջանական «սև շուկա». ո՞ւր են գնում Արևմուտքի զենքերը. Bulgarian Military ԵԽԽՎ-ն 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ կհրապարակի հատուկ զեկույց Խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հակադարձում է Ադրբեջանին Ի՞նչ նպատակներ է հետապնդում կրկին ակտիվացած ադրբեջանաթուրքական պաշտոնական «վայնասունը» Մատաղիսում շարունակվում են զոհված զինծառայողների աճյունների որոնումները Ռեկորդային շոգ։ Հայաստանում աճել է հրդեհների թիվը Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ Ի՞նչ առաջարկ են արել Ադրբեջանի իշխանությունները պաշտոնական Երևանին Գազ չի լինելու. մանրամասներ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 180, մահվան՝ 8 նոր դեպք Պետքարտուղարությունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին չայցելել Հայաստան և Արցախ Արցախի հյուսիսում հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել․ ԱՀ ՊՆ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը գնալով վտանգավոր է դառնում. «Փաստ» Գյուղացիները խուճապի մեջ են. «Փաստ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Մելիքսեթ Պողոսյանի որդին ու նախկին մարզպետի մտերիմները հին հաշիվներ են ունեցել. «Ժողովուրդ» Վիլհելմ Լինչի անվան քննիչ հանձնաժողով ԱԺ-ում Ովքեր են ընտրվել ԱԺ նախագահ, փոխնախագահներ. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանին կկալանավորե՞ն. ինչ է քննարկվել «Իմ քայլում». «Ժողովուրդ» Ինչպես կկայանա մանդատների հանձնումը. «Հրապարակ» Իշխանական կայֆերի մեջ է. «Հրապարակ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 27 Քիչ առաջ Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Դատարանը պարտավորեցրեց Արման Բաբաջանյանին ներողություն խնդրել ՀՅԴ-ից և կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից Իշխանությունները փորձում են փակել պատերազմի դաժան էջը. Տիգրան Աբրահամյան Կստեղծվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով․ Ալեն Սիմոնյան Թուրքիայի ագրեսիայի դեմ մենք վճռական ենք․ Հունաստանի նախագահ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan