ՌԴ սահմանապահների ներկայությունն ընդլայնելու շուրջ քննարկումները շարունակվում են. Կոպիրկին

ՌԴ սահմանապահների ներկայությունն ընդլայնելու շուրջ քննարկումները շարունակվում են. Կոպիրկին

Այս մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով այն հարցին, թե կա՞ն արդյոք կոնկրետ պայմանավորվածություններ հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածից Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հետ քաշելու և սահմանային լարվածությունը թուլացնելու նպատակով այնտեղ միջազգային դիտորդներ տեղակայելու մասին Հայաստանի վարչապետի առաջարկի վերաբերյալ:

Կոպիրկինը անդրադարձել է նաև գերիների վերադարձման խնդրին՝ ասելով, որ Մոսկվան ի սկզբանե հանդես էր եկել «փոխանակում` բոլորը բոլորի դիմաց» դիրքորոշմամբ, սակայն հարցը կլուծի այնպես, ինչպես հնարավոր է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում