Նման բան չկա. Պեսկովը խոսել է Պուտին-Փաշինյան հանդիպման մասին

Նման բան չկա. Պեսկովը խոսել է Պուտին-Փաշինյան հանդիպման մասին

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այսօր ՌԴ նախագահն ու Նիկոլ Փաշինյանն իրոք քննարկելու են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը, սակայն որևէ փաստաթղթի ստորագրում չի պլանավորվում: Ինչպես տեղեկացնում է Analitik.am-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Լրագրողները Պեսկովի ուշադրությունն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայկական մամուլը գրում է, թե քննարկվելու են հարցերը, որոնք վերաբերում են Հայաստանի սահմանին ռուսական խաղաղապահների տեղակայմանն ու այդ մասով փաստաթուղթ ստորագրելուն:

«Դա իրականությանը չի համապատասխանում»,– ասել է նա:

«Բնականաբար, Ղարաբաղի հարցը քննարկվելու է: Իհարկե քննարկում լինելու է ռուսաստանցի զինվորականների մասին, ովքեր հիմա այնտեղ տեղակայված են: Քննարկվելու են ընդհանուր առմամբ երկկողմ հարաբերությոնները: Սակայն որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում»,– հավելել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում