Անհայտ անձինք գնդակահարել են նախագահին. առաջին տիկինն էլ է վիրավորվել

Անհայտ անձինք գնդակահարել են նախագահին. առաջին տիկինն էլ է վիրավորվել

Անհայտ անձինք գնդակահարել են Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզին։ Հարձակման հետեւանքով վիրավորում է ստացել նաեւ առաջին տիկինը։ Այս մասին հայտարարել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Քլոդ Ժոզեֆը։ Հարձակումը տեղի է ունեցել գիշերվա ժամը մեկին։ Այս մասին գրում է Hraparak.am-ը:

Հայտնի է, որ հարձակումն արվել է զինված հանցախմբի կողմից, որոնց մի շարք ներկայացուցիչներ խոսել են իսպաներեն։ Նախագահն ու առաջին տիկինը գտնվել են նախագահական կեցավայրում։

Նշենք, որ Ժովենել Մոիզի վրա, ով նախագահ է դարձել 2017 թվականից, մահափորձ կատարվել էր 2018 թվականին։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում