Հայիթիի սպանված նախագահի կինը մահացել է ստացած վնասվածքներից

Հայիթիի սպանված նախագահի կինը մահացել է ստացած վնասվածքներից

Հայիթիի սպանված նախագահ Ժովենել Մոիզի կինը մահացել է հիվանդանոցում՝ ստացված վնասվածքներից, հայտնում է ՏԱՍՍ-ը: Գրում է Tert.am-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձինք գնդակահարել և սպանել են Հայիթիի նախագահ Ժովենել Մոիսին` վերջինիս անձնական նստավայրում: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Կլոդ Ժոզեֆը:

Կառավարության ղեկավարը հայտնել է, որ անհայտ անձանց խումբը գիշերը հարձակվել է պետության 53-ամյա ղեկավարի նստավայրի վրա:

Նրանք մահացու հրազենային վնասվածք են հասցրել Մոիսին, բայց այդ վիրավորում էր ստացել առաջին տիկինը: Նշվում է, որ հարձակվողներից ոմանք խոսում էին իսպաներեն և անգլերեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում