Հաիթիի նախագահի տիկինը ողջ է

Հաիթիի նախագահի տիկինը ողջ է

Հաիթիի նախագահի տիկինը՝ Մարտին Մոիզը, ում մասին մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ հուլիսի 7-ին իրականացված հարձակման հետևանքով ստացած ծանր վնասվածքներից մահացել է, իրականում այս պահին գտնվում է կրիտիկական վիճակում: Նրան բուժման նպատակով տարհանում են Մայամի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ԱՄՆ-ում Հաիթիի դեսպան Էդմոն Բոկշիթը:

«Նա կայուն, բայց կրիտիկական վիճակում է: փորձում ենք նրան բուժման ուղարկել Մայամի»,- Reuters-ին ասել է դիվանագետը:

Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզը մահացու վիրավորում էր ստացել իր նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով: Հարձակումից նախագահի տիկինը ևս վիրավորվել էր և տեղափոխվել հիվանդանոց:

Երկրում հայտարարվել է ռազմական դրություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում