AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյանը նախ հանձնեց Ղարաբաղը, իսկ այժմ հանձնում է հայկական հողերի մի մասը. Свободная Пресса

 

Ռուսական Свободная Пресса պարբերականն անդրադարձել է 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված նոր իրողություններին, Բաքվի և Երևանի հնարավոր փոխհարաբերությունների հեռանկարներին` ներկայացնելով փորձագիտական կարծիքներ: Այս մասին գրում է Tert.am-ը:

Աղբյուրը նկատում է, որ շփման գծում վերսկսված գնդակոծությունները ենթադրությունների տեղիք են տալիս, որ Բաքուն կարող է նոր ռազմական գործողություն իրականացնել:

Քաղաքագիտության թեկնածու, Ռուսաստանի ժողովրդների բարեկամության համալսարանի ավագ դասախոս Կամրան Հասանով, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարածքային պահանջներին, մասնավորապես` «Զանգեզուրն ու Երևանը պատմական ադրբեջանական հողեր լինելու» մասին հայտարարություններին, նկատում է, որ դա, ամենայն հավանականությամբ, հռետորաբանություն է:

«Դժվար թե նա լրջորեն հույս ունի այս տարածքների վերադարձի առնչությամբ: Սահմանը վաղուց է ձևավորվել, Ռուսաստանն այս սահմաններում ճանաչել է Հայաստանը, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Այսպիսով, ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում սահմանի փոփոխությունների մասին խոսելն ավելորդ է: Ամենայն հավանականությամբ, սա պատասխան է Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ղարաբաղը Հայաստան է»,- ասել է Հասանովը` ընդգծելով, որ ավելի լավ է առաջնորդվել միջազգային իրավունքով և այդ սահմաններով, որոնք ձևավորվել և ճանաչվել են 1991 թվականին:

Մեկ այլ փորձագետ` Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի դոցենտ Գևորգ Միրզայանը, իր հերթին, մեկնաբանելով «Մեծ Ադրբեջանի» քարտեզը, նշել է. «Այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա: Շատ փոքր պետություններ, որոնք նոր են ստացել պետականություն (իսկ Ադրբեջանը, հիշեցնեմ, ընդամենը 30 տարեկան է), ունեն այդպիսի քարտեզներ: Դրանց մասին հիշում են ժամանակ առ ժամանակ, օրինակ, երբ հորինում են իրենց պետականության պատմությունը կամ խաղում են տեղական ազգայնականություն հրահրելու համար: Թեհրանը շատ է վախենում իրանցի ադրբեջանցիների շրջանում ադրբեջանական ազգայնականության աճից` ինչպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակի, այնպես էլ Թուրքիայի դիվերսիոն գործողությունների պատճառով: Սա նաև սպառնալիք է Ռուսաստանի համար՝ հաշվի առնելով Անկարայի պանթուրքական շահերը և Ռուսաստանի մահմեդական շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու նրա պահանջները: Հյուսիսային Կովկասը, Վոլգայի մարզը և այլն»:

Միրզայանը նկատել է, որ այս ամենը պետք չէ Բաքվին, սակայն վերջինս այս ոլորտում կայացվող հարցերում ինքնուրույն չի գործում:

Մեկնաբանելով Ալիևի` «Զանգեզուրն ու Երևանը պատմական ադրբեջանական հողեր լինելու» մասին հայտարարությունները, փորձագետը կարծիք է հայտնել, որ նա լուրջ է խոսում, սակայն միևնույն ժամանակ հասկանում է այդ տարածքների ձեռքբերման բոլոր դժվարությունները. Հայաստանը, ամեն դեպքում, ՀԱՊԿ անդամ է:

«Եվ չնայած այն փաստին, որ Ռուսաստանը երկրորդ Ղարաբաղյան պատերազմում պարտվեց Թուրքիային, այնուամենայնիվ, նա կապիտուլյացիայի չի ենթարկվել և չի պատրաստվում լուծարել ՀԱՊԿ-ը: Մյուս կողմից, Հայաստանում իշխանության ղեկին է Նիկոլ Փաշինյանը, որը նախ հանձնեց Ղարաբաղը, իսկ այժմ հանձնում է հայկական հողերի մի մասը (որտեղ մտել են ադրբեջանական զորքերը): Ոչինչ չի ձեռնարկում երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»,-ասել է փորձագետը:

Լրագրողի ճշտող հարցին առ այն` արդյոք Բաքուն կարող է այդ տարածքները խլելու փորձեր ձեռնարկել Միզայանը նշել է. «Ոչ, դա անհնար է: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Նրա վրա անմիջական հարձակումը կստիպի Ռուսաստանին արձագանքել նույնիսկ առանց Հայաստանի արձագանքի (ինչպես դա եղավ այժմ ՝ ադրբեջանական ներխուժման ժամանակ): Պարզապես այն պատճառով, որ դա վտանգվում է Ռուսաստանի՝ որպես մեծ տերության հեղինակությունը»:

Լրահոս
Մատաղիսում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն Նոր տարածաշրջանային պայմաններն անհրաժեշտ են դարձնում Հայաստանի և Իրանի փոխադարձ կապերի ամրապնդումը. Էբրահիմ Ռայիսի Հետաքրքիր զարգացումներ են ընթանում «Հայաստանի սահմանից դուրս» Հարցը չի առնչվում զինված ուժերին. ԳՇ պետը՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի վերաբերյալ հարցին ի պատասխան (տեսանյութ) ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Նյու Յորք Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է աշխարհահռչակ հայ քիմիկոս-գիտնականի դին. shamshyan.com Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 494, մահվան՝ 19 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 236 968 է, մահվան դեպքերինը՝ 6354 ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է ՀՀ իշխանություններին Անկախության տոնի առթիվ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ իշխանություններին Անկախության տոնի առթիվ Ես որևէ բերման ենթարկվածի չեմ տեսել. ԿԳՄՍ նախարարը՝ Եռաբլուրում զոհվածների ծնողներին բերման ենթարկելու մասին (տեսանյութ) Հայաստանում մեծ տոն կլինի։ Միասնության, ուժի, արժեքների ու իրական անկախության ՄԵԾ ՏՈՆ Մենք պարտավոր ենք հաղթանակին միտված Հայկական պարտիա սկսել. Արթուր Վանեցյան Դիպուկահարներ Եռաբլուրում (տեսանյութ) Մենք կորցրեցինք այն, ինչով հպարտանում էինք վերջին երեսուն տարիներին. Ռոբերտ Քոչարյան Անկախության 30-ամյակի գլխավոր խորհուրդը առաջադեմ, բարօր, սիրո ու միաբանության մեջ ծաղկող երկիր վերակերտելն է. Գարեգին Բ Ակնայում ադրբեջանական էքսկավատոր է պայթել Զոհված զինվորի հորը բերման ենթարկեցին Եռաբլուրից Սերժ Սարգսյան. Անկախության տոնը դեռ տոնելու ենք «Ժողովուրդ»․ ՆԳՆ ստեղծելու նախագիծը գրեթե պատրաստ է. այն կուղարկեն խորհրդարան Բարձրաստիճան պաշտոնյաների այցը Եռաբլուր․ խոչընդոտվում է լրագրողների ազատ տեղաշարժը․ ուղիղ «Հրապարակ»․ Հայաստանի իշխանությունն Արցախի գոյությունը չի ընդունում «Ժողովուրդ»․ Ազատված ԶՈւ պաշտոնյան նոր պաշտոն կստանա Կութ գյուղում տարբեր տրամաչափի զենքերից կրակոցներ են հնչել ՌԴ ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 98 %-ը. Պետդումա անցնելու շեմը ներկա պահին հաղթահարել է 5 կուսակցություն ՀՀ տարածքով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց չի քննարկվում. ՌԴ փոխվարչապետ Հայաստանը շահագրգռված է կոմունիկացիաների բացմամբ. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետին (տեսանյութ) Պետք է կանխել Հայաստանի թուրքացումը․ Իշխան Սաղաթելյան Ռուսաստանում անհայտ անձը կրակ է բացել Պերմի պետական համալսարանում. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ) Books Times.am: «Պատերազմի և հաղթանակի մասին», Լևոն Մելիք-Շահնազարյան Սերս գաղտնի թող մնա… Էրդողանն ու Փաշինյանը շուտով թփերի մե՞ջ կմտնեն Հայաստանում կորոնավիրուսի 342 նոր դեպք է հաստատվել․մահացել է 13 մարդ Ռեջեփ-Իլհամ-Նիկոլ= 0 արդյունք Ադրբեջանը վերադարձրել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված քասախցիներին․ ԱԱԾ Գորիս-Կապան հատվածում անվտանգային մեխանիզմներ չկան. Տիգրան Աբրահամյան Books Times.am: «ՆՎԻՐՈՒՄԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ», Հրանտ Մելիք-Շահնազարյան Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին․ ուղիղ Բողոքի ակցիա և քայլերթ՝ ընդդեմ «գունագեղ» տոնակատարության. Ուղիղ ՀԱՊԿ-ն հայտարարել է ռազմական ոլորտում համատեղ բյուջեի մասին Ադրբեջանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը «Արևիկ» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվում մարել․ շիջման աշխատանքները վերսկսվել են (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan