Շուրջ 2 կմ հայկական կողմին պատկանող տարածքից անցել է ադրբեջանական կողմին. Ներսես Շադունց

Շուրջ 2 կմ հայկական կողմին պատկանող տարածքից անցել է ադրբեջանական կողմին. Ներսես Շադունց

Պաշտպանության նախարարությունը հուլիսի 19-ին հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ կոմբայնավարը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության ջանքերով կոմբայնավարը, ինչպես նաև կոմբայնը, վերադարձվել են հայկական կողմին:

Համայնքապետ Ներսես Շադունցը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ երեկ եռակողմ բանակցություններ են տեղի ունեցել և տեղում հայ-ադրբեջանական սահման է գծվել, շուրջ 2 կմ հայկական կողմին պատկանող տարածքից անցել է ադրբեջանական կողմին:

«Ուղղակի մեր կոմբայնավայրը մի 10 մետր մտել էր իրենց տարածք, չէր իմացել: Ինչ իմանար, որ 90-ականներին դա իրենց տարածքն է եղել: Դրանք սեփական հողատարածքներ էին»,-նշեց Ներսես Շադունցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում