Առուշ Առուշանյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան. «Փաստինֆո»-ն մանրամասներ է հայտնում

Առուշ Առուշանյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան. «Փաստինֆո»-ն մանրամասներ է հայտնում

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին «Արմավիր» ՔԿ-ից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Առուշ Առուշանյանին ԱԱԾ մեկուսարան են տեղափոխել երեկ։ Մտերիմների հետ տեսակցություններն արգելված են։

Փաստաբանը նաև նշեց, որ Գորիսում ստորագրահավաք են սկսել՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի։

Նշենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում