Սյունիքի համայնքապետներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են․ Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սյունիքի համայնքապետներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են․ Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կարծում եմ՝ մեր դաշինքի անդամ–գործընկերները, Սյունիքի համայնքապետներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են, և օր առաջ օրվա իշխանությունները նրանց պետք է ազատ արձակեն: Այս մասին Սյունիքի կալանավորված համայնքապետերին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքի ժամանակ ասաց Սեյրան Օհանյանը: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:

Նրա խոսքով, իրենց գործընկերները, լինելով պատգամավոր, անձեռնմխելիությամբ են օժտված, և եթե օրվա իշխանությունն ազատ չարձակի, իրենք համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն:

«Այսօրվա իշխանությունն է խոսում ատելության խոսքի, փոխադարձ հանդուրժողականության մասին և, ըստ էության, ընտրություններից հետո, երբ մենք ֆիքսել ենք բազմաթիվ թերություններ, բազմաթիվ խախտումներ, նաև վարչական ռեսուրսի կիրառման և ուղղորդման դեպքեր, այդ ամենից հետո հետապնդել մեր թիմի անդամներին, երբ նրանք արդեն ընտրվել են պատգամավոր, գնալ կեղծ քրեական գործեր կազմելուն, դա անընդունելի է այս հասարակության մեջ»,– ասաց Օհանյանը:

Նրա խոսով, քրեական գործերը համընկան հետընտրական ժամանակաշրջանի հետ, քանի որ իշխանությունն ընտրությունից հետո հետապնդում է իրականացնում: Ընտրությունների ժամանակ այսօրվա իշխանությանը ներկայացվեցին բոլոր այն կեղծ դեպքերը, որոնք եղել են, հիմա հետապնդում են մեր գործընկերներին առաջին հերթին նրա համար, որ Սյունիքն առաջինն ըմբոստացավ և ասաց ոչ պարտվող իշխանությանը»,- ասաց Օհանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում