Իրանը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին խաղաղության կոչ է արել

Իրանը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին խաղաղության կոչ է արել

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սայիդ Ղաթիբզադեն, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային մարտերի ֆոնին, ընդգծել է հնարավորինս արագ Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու անհրաժեշտությունը: Այս մասին գրում է Tert.am-ը:

Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, Ղաթիբզադեն այս թեմայով խոսել է շաբաթ` հիասթափություն հայտնելով երկու կողմից էլ մի քանի մարդու սպանության և վիրավորվելու առնչությամբ: Իր խոսքում նա հանդես է եկել սահմանային վեճերի զսպման ու խաղաղ լուծման կոչով:

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել անհրաժեշտ տևական խաղաղության հասնելու հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում