Բրիտանացի բժիշկները Կորոնավիրուսի նոր մուտացիա են հայտնաբերել

Բրիտանացի բժիշկները Կորոնավիրուսի նոր մուտացիա են հայտնաբերել

Անգլիայի հանրային առողջապահական գործակալության (PHE) մասնագետները հայտնաբերել են կորոնավիրուսի ևս մեկ մուտացիա՝ այն ստացել է B.1.621 անվանումը, գրում է Aysor.am-ը՝ հղվելով The Mirror-ին: Պարզաբանվում է, որ այս պահի դրությամբ 16 դեպք է հաստատվել, բոլորը վերաբերում են արտասահմանյան ուղևորություններին: Ներկա պահին Մեծ Բրիտանիայում դրա փոխանցման մասին ապացույց չկա:

«PHE-ն լաբորատոր թեստեր է անցկացնում ՝ մուտացիայի ազդեցությունը վիրուսի վարքի վրա ավելի լավ հասկանալու համար», – ասվում է հոդվածում:

Փորձագետների կարծիքով` մինչ այժմ չկա որևէ ապացույց, որ շտամը կորոնավիրուսի պատվաստանյութերը դարձնում է ավելի քիչ արդյունավետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում