ՀՀ ԶՈւ զինծառայողի և վարորդի որոնումները դեռ արդյունք չեն տվել

ՀՀ ԶՈւ զինծառայողի և վարորդի որոնումները դեռ արդյունք չեն տվել

Հուլիսի 14-ից մառախուղի պատճառով կորած զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի որոնողական աշխատանքները շարունակվում են։

«Որոնողա-փրկարարարան աշխատանքներն առաջին օրվանից սկսվել են ու մինչ այս պահն էլ շարունակվում են այդ թվում նաև ռուս գործընկերների միջնորդությամբ»,- Panorama.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում էին, որ քննարկվում էր Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։ Նրանք եղել են առանց զենքի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում