ՀՀ ՊՆ-ն հաստատեց՝ թշնամին կրակում է Գեղարքունիքի և Արարատի մարզերի ուղղությամբ

ՀՀ ՊՆ-ն հաստատեց՝ թշնամին կրակում է Գեղարքունիքի և Արարատի մարզերի ուղղությամբ

Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ դիրքապահների պատասխան գործողությունների արդյունքում կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հուլիսի 26-ին, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում