Ով է Սյունիքի քննչականի նոր պետը և ինչ կապ ունի «օրենքով գողերի» հետ. Armlur.am

Ով է Սյունիքի քննչականի նոր պետը և ինչ կապ ունի «օրենքով գողերի» հետ. Armlur.am

Ուշագրավ փոփոխություն ՀՀ քննչական կոմիտեում: ArmLur.am-ի հասած տեղեկությունների համաձայն, «օրենքով գողերի» գործը քննած ՀԿԳ քննիչ Մարգարյանին նշանակել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական վարչության պետ:

ArmLur.am-ի հասած տեղեկությունների համաձայն, Քննչական կոմիտեում խորհրդակցություն է եղել եւ Մարգարյանին ասել են, որ նա չվախեցավ ու համարձակ կերպով «օրենքով գողերի» դեմ քրեական գործերը հարուցեց ու նրանց կալանքի տարավ, ուստի Իր նման ուժեղ մարդ է պետք, որ Սյունիքի մարզը հավաքի իր բռի մեջ, ուստի որոշել են նրան նշանակել մարզային վարչության պետ: Ասել է, թե Սյունիքի մարզում նոր զարգացումներ են սպասվում:

Հիշեցնենք, որ անցած տարի Քրեական ենթամշակույթի դեմ անխոջ պայքար մղած կամ, այսպես ասած, «օրենքով գողերի» գործը քննած ՀԿԳ քննիչ Մարգարյանին պարգեւատրել են:

Տեղեկացանք, որ 30 տարեկան երիտասարդ քննիչին գնդապետի կոչում են տվել «օրենքով գողերի» հետ կապված աշխատանքի համար: Իսկ ո՞ւմ գործն է քննել 30-ամյա նորաթուխ գնդապետը: Նա քննել է «օրենքով գող» Արսեն Մկրտչյանի՝ Արսեն Երեւանսկու վերաբերյալ հարուցված քրեական գործը: Գնդապետի կոչումը Մարգարյանը ստացել է նաեւ Գող Ալոյի՝ Ալեքսանդր Մակարյանի գործը քննելու համար:

Մանրամասները տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում