Արծրուն Հովհաննիսյանի հետ ամեն ինչ կարգին է։ Նա Paintball է խաղում

Արծրուն Հովհաննիսյանի հետ ամեն ինչ կարգին է։ Նա Paintball է խաղում

Վերջերս համացանցում տարածվեց մի լուսանկար, որտեղ ՀՀ ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անվասայլակի վրա էր նստած։ Տեսնելով այդ լուսանկարը՝ համացանցի մի շարք օգտատերեր սկսեցին հարցադրումներ անել, թե առողջական ինչ խնդիրներ ունի Ա. Հովհաննիսյանը։ Շատերն անհանգստանում էին, տարբեր ենթադրություններ անում և այլն։

Times.am-ը սակայն այսօր տեղեկացավ, որ Արծրուն Հովհաննիսյանի մոտ առողջական ոչ մի լուրջ խնդիր չկա։ Paintball կազմակերպող ընկերություններից մեկը լուսանկարներ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է ՊՆ նախկին մամուլի խոսնակը Դիլիջանում ժամանակ անցկացնում երիտասարդների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում