Կստեղծվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով․ Ալեն Սիմոնյան

Կստեղծվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով․ Ալեն Սիմոնյան

Որոշում է կայացվել, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար։ Այ մասին, ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։

«Այդ հարցում կարծում ենք, որ նաև արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը պետք է լինի, և այդ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի ԱԺ-ում այսօր ներկայացված կուսակցությունների մասով»,–ասաց նա։
Ալեն Սիմոնյանը նշեց, հանդիպմանը քննարկել են տարբեր կազմակերպչական հարցեր, շատ մանրամասներ այս փուլում չեն քննարկել, սակայն այդ հանձնաժողովը ստեղծելու որոշումը կա և առանձին հանձնաժողով է լինելու։

Նա հայտնեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքը չի ունենալու հանձնաժոովի նախագահի պաշտոն, ունենալու է տեղակալ ունենալու հնարավորություն, հետևաբար, ընդդիմության համար հավասար պայմաններ ստեղծելու համար պետք է ԱԺ փոխնախագահ ունենալու հնարավորություն տալ երրորդ խմբակցությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում