Պետքարտուղարությունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին չայցելել Հայաստան և Արցախ

Պետքարտուղարությունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին չայցելել Հայաստան և Արցախ

ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է անում ամերիկացիներին վերանայել Հայաստան և Արցախ մեկնելու իրենց ծրագրերն ու չայցելել հայկական պետություններ։ Պատճառը COVID-19 լայն տարածումն է Հայաստանում։ Ինչպես նշված է Պետքարտուղարության կայքում, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը բարձրացրել է Հայաստանում վարակվելու ռիսկի աստիճանը։

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության գերատեսչությունը նաև խորհուրդ չի տալիս ամերիկացիներին այցելել Արցախ՝ նշելով, որ հակամարտության գոտում հնչող պարբերաբար կրակողները, հրետանու և ականանետերի օգտագործումներն ամեն օր մարդկանց զոհվելու և վիրավորվելու պատճառ են դառնում։ «Խուսափեք շփման գծի և հայ-ադրբեջանական պետական սահմանի մոտով անցնող ճանապարհներից», – նշված է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ Պետքարտուղարությունը նաև նշում է, որ իրենց Կառավարությունը չի կարող աջակցություն ցուցաբերել Արցախ այցելած ԱՄՆ քաղաքացիներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում