AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանական «սև շուկա». ո՞ւր են գնում Արևմուտքի զենքերը. Bulgarian Military

 

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը 2021 թվականի ապրիլին երկարացրեց Ադրբեջանին ռազմական տեխնիկա և զինամթերք վաճառելու արգելքի կասեցումը: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքով՝ Բաքու զինամթերքի արտահանումը կարևոր է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Վաշինգտոնի ջանքերին սատարելու տեսանկյունից, սակայն մեծ թվով փորձագետներ ու քաղաքական գործիչներ կասկածամտորեն են մոտենում Սպիտակ տան դիրքորոշման նպատակահարմարությանը: Մասնավորապես ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, քննադատելով Ադրբեջանին զենքի մատակարարման արգելքը վերացնելու որոշումը, արձանագրում է, որ ադրբեջանական իշխանությունները, պարբերաբար ռազմական աջակցություն ստանալով ԱՄՆ-ից կամ ԵՄ անդամ որևէ երկրից, ոչ միայն թաքցնում են փաստը, որ Լեռնային Ղարաբաղում զինամթերքն ուղղվելու է հայերի դեմ, այլև այդ զենքի որոշ մասը վաճառում են երրորդ երկրներին, ահաբեկիչներին կամ «սև շուկայում»:

Ինչպես նշում է «Արմենպրես»-ը, ռազմական ու պաշտպանական լուրերի բուլղարական հետազոտական ու վերլուծական Bulgarian Military հարթակը «Ադրբեջանական «սև շուկա». ո՞ւր են գնում Արևմուտքի զենքերը» խորագրով անդրադարձել է Ադրբեջանի կողմից «սև շուկայում» զենք վաճառելու փաստին՝ փորձելով հասկանալ, թե որքանո՞վ է նպատակահարմար Արևմուտքի երկրների կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին ու թե որտե՞ղ ու ի՞նչ նպատակներով դրանք կարող են կիրառություն ստանալ:

«Շատ ապացույցներ են արդեն հրապարակվել, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի կողմից «սև շուկայում» զենքի անօրինական շրջանառության փաստը: Օրինակ, Բաքուն 2017 թվականին, որպես կանոնավոր զորավարժությունների մաս, ցույց տվեց չեխական MLRS RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ինչը, համաձայն չեխ պաշտոնյաների հայտարարությունների, այդ երկիրը պարզապես չէր կարող ունենալ՝ հաշվի առնելով Չեխիայի Հանրապետության գործող օրենքները: Այդ ժամանակ Հայաստանն արդեն իսկ բարձրաձայնում էր Լեռնային Ղարաբաղում այդ ռազմական համակարգերի հայտնվելու մասին, և այդուհանդերձ Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարեց նման գործարքի անհնարինության մասին: Որպես արդյունք, ռազմական փորձագետները սկսեցին տեսակետներ հայտնել այն մասին, որ զինամթերքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով»,- գրում է Bulgarian Military-ն:

Հարթակը փաստում է, որ շատ վերլուծաբաններ հիմնավոր կասկածներ ունեն, որ Բաքուն Սիրիայում և այլ թեժ կետերում զենք ու զինամթերք է մատակարարում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներին: Այդ մասին հետաքննական հոդված հրապարակեց բուլղարացի լրագրող Դիլյանա Գայթանջիևան՝ բացահայտելով Anonymous Bulgaria հաքերային խմբի կողմից ստացված գաղտնի տեղեկատվությունը, համաձայն որի` ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերությունը զինամթերք է տեղափոխել Սաուդյան Արաբիա, իսկ այդ երկրից զենքը փոխանցվել է Եմենի սաուդամետ ուժերին, Սիրիայի ջիհադիստներին, ինչպես նաև տեղափոխվել Մալի, Բուրկինո Ֆասո և Աֆղանստան:

Ուշագրավ է, որ այս տեսակետը պաշտպանում են նաև Ադրբեջանի ընդդիմադիր վերլուծաբանները: Համաձայն Timeturk գործակալության տվյալների՝ Ադրբեջանը ձևավորել է «Մահմութ» զինյալ խմբավորումը, որը մասնակցում է Սիրիայում Բաշար Ասադի դեմ ռազմական գործողություններին: Ադրբեջանի կողմից ձեռք բերված զենքերի մեծ մասը նմանօրինակ խմբավորումների միջոցով, ոչ առանց թուրքական կողմի աջակցության, հայտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման ձեռքում ու այդպիսով տարածվում ողջ աշխարհում:

«Հետևաբար առաջանում է ողջամիտ հարց՝ արդյոք ԱՄՆ-ին անհրաժեշտ են նմանօրինակ օրենքներ, որոնք օրինականացնում են ավտորիտար ռեժիմներին զինամթերքի մատակարարումը: Ամերիկացի պատմաբան, Antiwar վերլուծական կայքի խմբագիր Դանիել Լարիսոնը վստահ է, որ ԱՄՆ-ն դրա կարիքը չունի: Նա կոչ է արել Վաշինգտոնին սկսել մշակել իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան արգելել ՆԱՏՕ-ի զինամթերքի մատակարարումն Ադրբեջանին, քանի որ Բաքվին ռազմական աջակցության ցուցաբերումը իրական վտանգ է Կովկասում իրադրության խաթարման տեսանկյունից:

Այսինքն, եթե ԱՄՆ-ն և եվրոպական երկրներն իսկապես ցանկանում են արդարացնել արտաքին քաղաքական ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության իրենց հանձնառությունը և հակազդել միջազգային ահաբեկչությանը, նրանք պետք է սկսեն բարեփոխել իրենց օրենսդրական համակարգերը, մասնավորապես, դադարեցնելով ցանկացած ռազմական աջակցությունն Ադրբեջանին»,- գրում է Bulgarian Military-ն:

Հարթակն անդրադարձել է նաև փաստին, որ Սիրիայում թուրքերի կողմից աջակցություն ստացող զինյալ խմբավորման անդամներն ադրբեջանական կողմից հայտնվել էին 2020 թվականի Արցախում ծավալված պատերազմական գործողությունների կենտրոնում: Վաշինգտոնում գործող CNA հետազոտական կենտրոնի ռազմական փորձագետ Մայքլ Քոֆմանի կարծիքով՝ օգտագործելով «Իսլամական պետություն» և «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումների հետ սերտ կապերի մեջ գտնվող սիրիացի զինյալներին Արցախում՝ Ադրբեջանը նպատակ է ունեցել նվազագույնի հասցնելու սեփական կորուստները: Իսկ Վաշինգտոնում գործող մեկ այլ կենտրոնի՝ Center of global policy-ի փորձագետ Էլիզաբեթ Ցուրկովը, որը հարցաքննել է հակամարտությանը մասնակից մի քանի տասնյակ սիրիացիների, հաստատում է, որ նրանք Արցախյան վերջին պատերազմում օգտագործվել են որպես «թնդանոթի միս»՝ մասնավորապես հարավային հատվածներում ռազմական գործողությունների ժամանակ:

«Կասկածից վեր է, որ թուրքական իշխանություններն Ադրբեջանի հետ մարտահրավեր են նետել համաշխարհային հանրությանը՝ բացահայտ շահագործելով ջիհադիստներին: Բաքուն հազիվ թե կարողանա մաքրել հեղինակությունն ահաբեկիչների հետ համագործակցության ստվերից, համագործակցություն, որի նպատակն էր գրավել Լեռնային Ղարաբաղը: Իսկ Հյուսիսատլանտյան դաշինքում Թուրքիայի գործընկերներն իրենց հերթին պետք է մտածեն, թե որքանով է նպատակահարմար հետագա ռազմական ու տեխնիկական համագործակցությունն Անկարայի հետ, հատկապես հունիսին ռազմական համագործակցության վերաբերյալ ադրբեջանա-թուրքական համաձայնագրի կնքման ֆոնին, որը Բաքվի համար ընդլայնում է ՆԱՏՕ-ի ժամանակակից զենքերի հասանելիությունը: Ո՞վ իմանա՝ վաղն ում դեմ դրանք կարող են օգտագործվել»,- եզրափակել է հոդվածը Bulgarian Military-ն:

Լրահոս
Books Times.am: «ՆՎԻՐՈՒՄԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ», Հրանտ Մելիք-Շահնազարյան Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին․ ուղիղ Բողոքի ակցիա և քայլերթ՝ ընդդեմ «գունագեղ» տոնակատարության. Ուղիղ ՀԱՊԿ-ն հայտարարել է ռազմական ոլորտում համատեղ բյուջեի մասին Ադրբեջանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը «Արևիկ» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվում մարել․ շիջման աշխատանքները վերսկսվել են (տեսանյութ) Իշխանությունը տապալում է Սյունիքի հարցով «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը․ հայտարարություն Books Times.am: «Ռուսաստանն ամերիկյան աշխարհաքաղաքականության մեջ», Զբիգնև Բժեզինսկի, Հենրի Քիսինջեր Books Times.am: «Ո՞վ է կառավարում աշխարհը», Նոամ Չոմսկի Նիկոլ Փաշինյանի կապերը Ռուսաստանի ադրբեջանամետ շրջանակների հետ։ Արթուր Դանիելյանի բացահայտումը Զոհրապ Մնացականյանը լրագրողից փախավ զուգարան (տեսանյութ) «Հրապարակ». Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցրել են առաջիկա համաձայնագրի դետալները «Ժողովուրդ»․ Համայնքների խոշորացման հարցը կքննարկեն երկու անգամ. իշխանությունը շտապում է «Փաստ»․ Նախնական քննություն՝ նորաստեղծ կուսակցության համար. ի՞նչ ծրագրեր ունի Ռուբեն Վարդանյանը «Հրապարակ». Նախկին ընդդիմադիրն անցել է իշխանությունների շարքե՞րը «Հրապարակ»․ «Հայաստան» դաշինքը 44-օրյա միջոցառումների ծրագիր է պատրաստել Որոտանի հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են երեխաներով լի հայկական միկրոավտոբուսը, պոկել Արցախի դրոշը Ադրբեջանական զինուժն Արցախի արևմտյան հատվածում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. վիրավորվել է ՊԲ զինծառայող Առաջիկայում ականատես կլինեք փողոցային ակցիաների և գործողությունների. Իշխան Սաղաթելյան Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այցելել է Արցախ ORSIS-ը կրկին զենք կմատակարարի Հայաստանին Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձ գանգատներ են ներկայացրել միջազգային դատարանում միմյանց դեմ ՌԴ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները Նախապատրաստվում է կապիտուլյացիայի փուլ ենթադրող խաղաղության փաստաթղթի ստորագրում. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Books Times.am: «Պետության կառավարման արվեստը. Ռազմավարություններ փոփոխվող աշխարհի համար», Մարգարետ Թետչեր Արցախից տեղահանված բնակիչների բողոքի ակցիան Կառավարության դիմաց․ ուղիղ Books Times.am: «Ամբոխի խենթությունը. Ինչպես են հանդուրժողականությունն ու բոլորին հաճոյանալու փորձերը խենթացրել աշխարհը», Դուգլաս Մյուրրեյ «Իրավունք». Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը սկսել է բացահայտ ծաղրել իշխանությանը Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային, միջազգային անվտանգության հարցերի Տաջիկստանում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը Որոտանի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ արարքները քրեորեն պատժելի են. փաստահավաք աշխատանքների նոր արդյունքներ «Հրապարակ». «Հայաստան» դաշինքի երկու պատգամավորներ իրավապահների ուշադրության կենտրոնում են «Ժողովուրդ». Իշխանության պայքարի արդյունքը. խաղամոլության թվերն աճել են «Հրապարակ»․ Արցախում արտասահմանցի բանվորների են բերել. կասկածներ կան, որ ադրբեջանցիներ են «Ժողովուրդ»․ ՔՊ խմբակցությունում թևերի են բաժանվել. ովքեր են գլխավորներն ու մեկուսացածները «Իրավունք». Արարատում իշխանության սցենարները փոխվել են «Ժողովուրդ»․ Բժիշկները նրբանկատորեն «հորդորում են» առայժմ չպատվաստվել Ռուսաստանը սահմանազատման առաջարկներ է փոխանցել Երևանին և Բաքվին. ՌԴ ԱԳՆ Հայտնի են դարձել հայ-ադրբեջանական համաձայնագրի դետալները. Hraparak.am Սերժ Սարգսյանի փաստաբանը ՀՀ երրորդ նախագահի հասցեին ուղղված սուտ մեղադրանքները բացահայտող փաստաթղթեր է հրապարակել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan