AM | RU
USD
EUR
RUB

«Նիկոլը թող գա մեր գյուղ, չագուչը տանք ձեռքը, ասենք՝ հել թուրքի դեմ պայքարի»․ Սոթքի բնակիչ

 

Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչները 168.am-ի հետ զրույցում ահազանգում են՝ գյուղում ապրելն օր օրի ավելի վտանգավոր է դառնում։

«Կարող է գիշերը դիվերսիա էլ մտնի, մի բան անի, ո՞վ է գյուղացիների տերը։ Իշխանություններն իրենց համար նստած են, գյուղացին այստեղ խուճապի է մատնվում, չգիտի՝ ինչ անի։ 3-4 օր առաջ 14 տարեկան տղես հարևանի տղու հետ գնացել էին խոտ բերելու, բայց չեն կարողացել, քանի որ թշնամին սկսել էր կրակել, անգամ ԴՇԿ-ով էին կրակել, Սոթքի կողմից՝ խոտհարքի վրա։ Երեխեքը պախկվել են ավտոյի հետևը, մինչև դադարեն կրակել, ճիշտ է՝ մեքենային չէին կրակել, բայց երեխեքը վախեցել էին․․․ Ամեն օր նույն վիճակն է, դրա համար էլ մեր լրիվ գյուղացիք դժգոհում են իշխանություններից ու հենց Նիկոլից, լրի՛վ»։

Հարցին՝ ինչո՞ւ են դժգոհում, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը լավ ապագա է խոստացել, Սոթքի բնակիչը պատասխանեց․

«Մեր գյուղի համար, կոնկրետ իմ համար ապագա չկա՛։ Մի վախտ ապագա կար, իսկ հիմա ընդհանրապես ապագա չկա։ Որ Նիկոլ Փաշինյանը կանգնում-ասում է՝ լեռներն ո՞ւմ է պետք, էլ ի՞նչ ապագա, որ այդ լեռները չլինեն, թուրքերը կլցվեն Գեղարքունիքի մարզը կավերեն․․․»։

Հարցին՝ ինչո՞ւ ընտրեցիք Նիկոլ Փաշինյանին, եթե նրա հետ ապագա չէիք տեսնում, մեր զրուցակիցը պատասխանեց․

«Մեր գյուղից շատ քիչ մարդ է Նիկոլին ընտրել, շատ քիչ, երևի 20-30 հոգի։ Երևի մեր գյուղում զինվորականներն ընտրեցին իրեն, մեր գյուղում լիքը զինվորներ են եկել քվեարկել, բոլորն էլ գիտեն, որ Կութից, Շորժայից, Ազատից զինվորներին բերել են Սոթք՝ ընտրության»։

Սոթքի բնակիչն իշխանությունից պահանջում է, որպեսզի օր առաջ թշնամուն ետ շպրտեն իրենց ելման դիրքեր և ապահովեն գյուղացիների անվտանգությունը․

«Մեր պահանջն է, որ մեր գյուղն ապահով լինի․․․ Թող Նիկոլը գա մեր գյուղ, չագուչը տանք ձեռքը, ասենք՝ դու հելի թուրքի դեմ պայքարի, խի՞ պետք է մենք, մեր երեխեքը ամեն րոպե, ամեն վայրկյան վախենանք, գիշերը ամեն թխկոց-չխկոցից վախենում ենք․․․ Թող դրանց հետ շպրտեն մեր հողից, որ ժողովուրդը կարողանա բարձրանան խոտ քաղի, ոչ թե մի տուկը 2000 դրամով առնեն։ Հենց հիմա ես 2000 դրամով խոտ եմ առել, խոտհարքները վերևն են, բայց թուրքերը չեն թողնում բարձրանանք, կրակում են։ Ես ինչի՞ պետք է գնամ՝ խոտ առնեմ, իմ խոտհարքը վերևում՝ ես չկարողանա՞մ խոտ քաղեմ։ Իշխանությունները թող մի օր գան մնան գյուղում, տեսնեմ կարո՞ղ են․․․»։

 

Լրահոս
Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին․ ուղիղ Բողոքի ակցիա և քայլերթ՝ ընդդեմ «գունագեղ» տոնակատարության. Ուղիղ ՀԱՊԿ-ն հայտարարել է ռազմական ոլորտում համատեղ բյուջեի մասին Ադրբեջանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը «Արևիկ» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվում մարել․ շիջման աշխատանքները վերսկսվել են (տեսանյութ) Իշխանությունը տապալում է Սյունիքի հարցով «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը․ հայտարարություն Books Times.am: «Ռուսաստանն ամերիկյան աշխարհաքաղաքականության մեջ», Զբիգնև Բժեզինսկի, Հենրի Քիսինջեր Books Times.am: «Ո՞վ է կառավարում աշխարհը», Նոամ Չոմսկի Նիկոլ Փաշինյանի կապերը Ռուսաստանի ադրբեջանամետ շրջանակների հետ։ Արթուր Դանիելյանի բացահայտումը Զոհրապ Մնացականյանը լրագրողից փախավ զուգարան (տեսանյութ) «Հրապարակ». Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցրել են առաջիկա համաձայնագրի դետալները «Ժողովուրդ»․ Համայնքների խոշորացման հարցը կքննարկեն երկու անգամ. իշխանությունը շտապում է «Փաստ»․ Նախնական քննություն՝ նորաստեղծ կուսակցության համար. ի՞նչ ծրագրեր ունի Ռուբեն Վարդանյանը «Հրապարակ». Նախկին ընդդիմադիրն անցել է իշխանությունների շարքե՞րը «Հրապարակ»․ «Հայաստան» դաշինքը 44-օրյա միջոցառումների ծրագիր է պատրաստել Որոտանի հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են երեխաներով լի հայկական միկրոավտոբուսը, պոկել Արցախի դրոշը Ադրբեջանական զինուժն Արցախի արևմտյան հատվածում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. վիրավորվել է ՊԲ զինծառայող Առաջիկայում ականատես կլինեք փողոցային ակցիաների և գործողությունների. Իշխան Սաղաթելյան Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այցելել է Արցախ ORSIS-ը կրկին զենք կմատակարարի Հայաստանին Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձ գանգատներ են ներկայացրել միջազգային դատարանում միմյանց դեմ ՌԴ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները Նախապատրաստվում է կապիտուլյացիայի փուլ ենթադրող խաղաղության փաստաթղթի ստորագրում. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Books Times.am: «Պետության կառավարման արվեստը. Ռազմավարություններ փոփոխվող աշխարհի համար», Մարգարետ Թետչեր Արցախից տեղահանված բնակիչների բողոքի ակցիան Կառավարության դիմաց․ ուղիղ Books Times.am: «Ամբոխի խենթությունը. Ինչպես են հանդուրժողականությունն ու բոլորին հաճոյանալու փորձերը խենթացրել աշխարհը», Դուգլաս Մյուրրեյ «Իրավունք». Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը սկսել է բացահայտ ծաղրել իշխանությանը Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային, միջազգային անվտանգության հարցերի Տաջիկստանում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը Որոտանի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ արարքները քրեորեն պատժելի են. փաստահավաք աշխատանքների նոր արդյունքներ «Հրապարակ». «Հայաստան» դաշինքի երկու պատգամավորներ իրավապահների ուշադրության կենտրոնում են «Ժողովուրդ». Իշխանության պայքարի արդյունքը. խաղամոլության թվերն աճել են «Հրապարակ»․ Արցախում արտասահմանցի բանվորների են բերել. կասկածներ կան, որ ադրբեջանցիներ են «Ժողովուրդ»․ ՔՊ խմբակցությունում թևերի են բաժանվել. ովքեր են գլխավորներն ու մեկուսացածները «Իրավունք». Արարատում իշխանության սցենարները փոխվել են «Ժողովուրդ»․ Բժիշկները նրբանկատորեն «հորդորում են» առայժմ չպատվաստվել Ռուսաստանը սահմանազատման առաջարկներ է փոխանցել Երևանին և Բաքվին. ՌԴ ԱԳՆ Հայտնի են դարձել հայ-ադրբեջանական համաձայնագրի դետալները. Hraparak.am Սերժ Սարգսյանի փաստաբանը ՀՀ երրորդ նախագահի հասցեին ուղղված սուտ մեղադրանքները բացահայտող փաստաթղթեր է հրապարակել Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan