Հեռուստալրագրողն ուղիղ եթերում վրաերթի է ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հեռուստալրագրողն ուղիղ եթերում վրաերթի է ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հեռուստալրագրողն ուղիղ եթերում վրաերթի է ենթարկվել, այս մասին հաղորդում է Tellerreport-ը: Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան: Տեղական «Sada Al-Balad» հեռուստաընկերության լրագրող Եսամ Ալ-Շանդավիլին ուղիղ եթեր էր վարում Գիզայի Սուդանի փողոցից: Ռեպորտաժում տղամարդը խոսում էր քաղաքի գլխավոր հրապարակից դեպի Կահիրե ընկած հատվածում ստեղծված խցանումների մասին, գրում է ԼՈՒՐԵՐ.com-ը: 

Ռեպորտաժի ժամանակ Էսամ Ալ-Շանդավիլին կանգնած էր ճանապարհի եզրին, բայց նույնիսկ դա չփրկեց տղամարդուն վնասվածքներից: Ինչպես երևում է հրապարակված կադրերում, մոտոցիկլավարը, փորձելով ընթանալ նկարահանող խմբի ու մեքենաների միջև ընկած հատվածով, հարվածում է լրագրողին: Հարվածը լուրջ էր. տղամարդը նույնիսկ չէր կարողանում ձեռքում պահել բարձրափողը:

Այնուամենայնիվ, անխոհեմ վարորդը անպատիժ չմնաց: Նա միանգամից կորցրեց վերահսկողությունը և մոտոցիկլետի հետ տապալվեց գետնին: Եվ այս ամենը տեղի է ունեցել հեռուստադիտողների աչքի առաջ, գրում է պարբերականը:

Նշվում է, որ դեռ հայտնի չէ` արդյոք մոտոցիկլավարը պատիժ կկրի, թե ոչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում