Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու զոհ և դիրքի կորուստ. «Հրապարակ»

Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու զոհ և դիրքի կորուստ. «Հրապարակ»

Հայ-ադրբեջանական սահմանում գիշերը սկսված տեղական մարտական գործողությունների ընթացքում, ըստ պաշտոնական աղբյուրների, երկու կողմերն էլ կորուստներ են կրել։ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ժամը 07։30-ի տվյալներով հայկական կողմն ունի «երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են»։

 

Մինչդեռ Hraparak.am-ը գրում է, որ իրենց տեղեկություններով՝ հայկական կողմն  ունի 2 զոհ եւ դիրքի կորուստ։ 

Պաշտպանության նախարարությունը նաև գրում է, որ հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում