Գեղամասար համայնքի ղեկավարը մանրամասներ է հայտնում սահմանից

Գեղամասար համայնքի ղեկավարը մանրամասներ է հայտնում սահմանից

Այս պահին իրավիճակը շարունակում է լարված մնալ Գեղարքունիքի մարզում, սահմանի գրեթե ամբողջ երկայնքով թշնամին կրակում է։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

Ավետյանի խոսքով` գրեթե չկան կրակոցներ  միայն Կութի հատվածում։

«Թշնամին ծանր տեխնիկա ու խոշոր տրամաչափի զինատեսակներ դեռևս չի կիրառում։ Փորձում են առաջ գալ։ Կրակոցներ են նաև Սոթքի հանքի տարածքում, կարելի է ասել, որ մարդկանց տեղաշարժը սահմանափակվել է», – ասաց Ավետյանը։

Նա նշեց, որ կրակոցները հիմնականում դիրքերի ուղղությամբ են, բնակավայրերն այս պահին թիրախավորված չեն, կան զոհեր։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում