Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հետ համատեղ բանակ ստեղծելու մտադրության մասին

Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հետ համատեղ բանակ ստեղծելու մտադրության մասին

Թուրքիան և Ադրբեջանը կարող են համատեղ թյուրքական բանակ ստեղծել. կողմերը բանակցություններ են վարում այս հարցով: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը:

«Չնայած այս ամենին` մեր գաղափարը մեկ ազգ, երկու պետությունն է: Եվ այդպես կլինի միշտ: Այդ հարցով բազմաթիվ բանակցություններ և պայմանավորվածություններ են եղել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում