AM | RU
USD
EUR
RUB

Բանակցությունները գաղտնի են, ինչպես ամեն ինչ. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երեկ հանրության համար անակնկալ կերպով պարզ դարձավ, որ Մոսկվայում պետք է բանակցություններ լինեն հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասով: Բանն այն է, որ նախորդ օրը գիշերվանից ադրբեջանական կողմը նախահարձակ գործողություններ էր սկսել, որի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ եւ չորս վիրավոր:

Եվ, ահա, ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում այսպիսի հատվածի ենք հանդիպում. «Հակառակորդը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչեւ Վերին Շորժա հատվածում»,- նշված է ՊՆ տարածած հաղորդագրությունում: Սակայն հետաքրքիր է, որ մինչեւ այս պահը Մոսկվայում սպասվող որեւէ բանակցության մասին տեղեկություն առկա չէր:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ ռուսական կողմի առաջարկով հրադադար է հայտարարվում, սակայն որեւէ տեղեկություն կրկին առկա չէր, թե հրադադարն ինչ պայմաններով է հաստատվում, եւ ինչ խոստման դիմաց: Իշխանության ներկայացուցիչներն ավելի քան լուռ են: Սահմանային լարվածության ֆոնին երեկ որեւէ հայտարարություն չեղավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից այն դեպքում, երբ նա նախկինում որեւէ իրադարձության ժամանակ շտապում էր լայվ մտնել կամ գրառում անել, համախմբման կոչեր անել: Լուռ էր ոչ միայն նա, այլև նրա կուսակիցները:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել նրա խոսնակ Մանե Գեւորգյանի հետ, սակայն հեռախոսազանգերը մնացին անպատասխան. իշխանությունները որդեգրել են դարձյալ գաղտնիության քողի ներքո քայլեր անելու տարբերակը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս
Անցկացվել է պահեստազորայինների մարտական հերթապահության հերթափոխ Հայաստանում տեղացել է առաջին ձյունը (տեսանյութ) Հայկական կողմը որևէ միջազգային հարթակում չի բարձրացրել հայկական տարածքների դեօկուպացիայի խնդիրը. Մամիջանյան «Հայաստան» խմբակցությունը ՍԴ է մուտքագրել հոկտեմբերի 1-ից պատվաստվելու մասին առողջապահության նախարարի հրամանի վիճարկման հայցը «Սիրիայի հարցում Պուտինից այլ ակնկալիքներ ունեմ». Էրդողան Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն «Ադրբեջանը հայտեր է ներկայացրել Ռուսաստանին՝ նոր տեսակի զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար». Ալիև Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 906, մահվան՝ 18 նոր դեպք Էլ թաքունը ո՞րն է, եթե Էրդողանից ենք իմանում, որ ՀՀ վարչապետը փորձում է իր հետ հանդիպել․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ակնհայտ է, որ ՀՀ-ի և Թուրքիայի միջև գաղտնի կապեր և բանակցություններ կան, որոնք չեն բխում մեր երկրի շահերից․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները ՄԱԿ-ի ԳՎ շրջանակում քննարկել են իրավիճակը ԼՂ-ում՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին Կրակոցներ՝ Երևանում. վիրավորներից մեկը ԱԺ նախկին պատգամավորի որդի է. shamshyan.com «Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել». Ալիևի ելույթը ՄԱԿ-ի ԳՎ-ում «Հրապարակ». Արցախում ավելացել է ծառայողների թիվը «Ժողովուրդ»․ Կառավարության անդամները կգնան խորհրդարան «Հրապարակ»․ Ալեն Սիմոնյանը 20 հոգանոց պատվիրակությամբ մեկնում է Մոսկվա «Իրավունք». Ում հետ է Աշոտ Փաշինյանը մեկնել Կահիրե Նուր-Սուլթանում կայացել է Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի գլխավոր դատախազների հանդիպում Տեսահոլովակի պրեմիերա․ «Արցախ» Իրանի փոխարտգործնախարարն այցելել է Ակնա Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն․ ԱԻՊԾ Արցախի ԱԺ պատվիրակությունը չի հրավիրվել Անկախության օրվա միջոցառմանը «Ժողովուրդ»․ Նիկոլ Փաշինյանը եվրավճռով ՀՀ կառավարությունից կստանա 9000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում. ում շահն է սպասարկում այս կառավարությունը «Փաստ». Հերթական կերուխումը «կարևորագույն» միջոցառումից հետո «Փաստ». Հնա­րա­վոր են լուրջ դի­մադ­րու­թյուն­ներ ու «բո­լո­լա­ներ» Books Times.am: «Ամբոխի խենթությունը. Ինչպես են հանդուրժողականությունն ու բոլորին հաճոյանալու փորձերը խենթացրել աշխարհը», Դուգլաս Մյուրրեյ Հիմնվել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցված 4 նոր թռչնանոց Արթուր Դանիելյանին բերման էին ենթարկել Ալեն Սիմոնյանին ուղղված հայհոյանքի համար Books Times.am «ԱՐԱՄՅԱՆՑ», Կարեն Օհանջ Ոստիկանությունը բերման է ենթարկել Արթուր Դանիելյանին Իրանական կողմը մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների մասին Թբիլիսին ցանկանում է խաղաղապահ դառնալ՝ Էրդողանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր «Որոտ-2021». ՀԱՊԿ-ը սեպտեմբերի 24-28-ը Հայաստանում վարժանքներ կանցկացնի «Վստահ եմ, որ արդարությունը շուտով վերականգնվելու է»․ Առուշ Առուշանյանն առաջադրում է իր թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին 44-օրյա պատերազմ. Նախադրյալներ, ընթացք, հետևանքներ Բլինքենը և Չավուշօղլուն 1 ժամանոց զրույց են ունեցել ԼՂ խնդրի վերաբերյալ «Հրապարակ»․ Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են «Հրապարակ»․ Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել «Ժողովուրդ». Բյուջեի ցուցանիշներից որտեղ է թերացել կառավարությունը «Հրապարակ»․ Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Ամարասի վրա տեղադրված Արցախի դրոշը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan