Ստամբուլից Բաքու մեկնող ինքնաթիռը Երևանի երկնքում

Ստամբուլից Բաքու մեկնող ինքնաթիռը Երևանի երկնքում

Այսօր լուսադեմին՝ մոտավորապես ժամը 04։45-ին, Երևանի երկնքով բավական ցածր բարձրության վրա մի ինքնաթիռ է անցել։ Ըստ Flightrada24 համակարգի, օդային տրանսպորտը Ստամբուլից ուղևորվում էր Բաքու։ TK338 չվերթով ընթացող ինքնաթիռը Արմավիրի մոտակայքում մտել է ՀՀ օդային սահման, այնուհետև Վաղարշապատով, Երևանով, Աբովյանով, Գավառով, Սևանա լճի վրայով հասել Վարդենիսի տարածաշրջան և անցել Ադրբեջանի տարածք։

Մոտավորապես նույն ժամին Ստամբուլից մի ուրիշ ինքնաթիռ մեկնել է Տոկիո (TK198): Առավոտյան ժամը 05։00-ի սահմաններում Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող երկու ինքնաթիռներն էլ Բաքվի մոտակայքում էին։ Բայց ի տարբերություն Ստամբուլ-Բաքու չվերթի, Տոկիո մեկնած ինքնաթիռը Հայաստանի Հանրապետության տարածք չի մտել։ Այն շրջանցել է մեր երկիրը Վրաստանի օդային տարածքվով։ Ստացվում է՝ թուրք-ադրբեջանական կողմը օդային սադրանք է իրականացնում Հայաստանի դեմ և երկու երկրների միջև ավիափոխադրումներն իրականացնում մեր տարածքի վրայով։

Flightradar24 համակարգի միջոցով փորձեցինք պարզել՝ արդյո՞ք սա առաջին նման չվերթն էր։ Պարզվեց՝ ոչ։ Նախորդ օրը՝ հուլիսի 28-ին նույն չվերթով ընթացող ինքնաթիռը նույնպես անցել է Հայաստանի օդային տարածքով։ Իսկ դրանից առաջ Ստամբուլ-Բաքու TK338 չվերթն անցնում էր Վրաստանի տարածքով։

Եվ ի՞նչ է ուրեմն ստացվում։ Նույն հուլիսի 28-ին, ինչպես հայտնի է, Ադրբեջանը Վարդենիսի հատվածում առաջխաղացման փորձ է արել, որի հետևանքով տեղական մարտեր են սկսել ու հայկական կողմը զոհեր է ունեցել։ Եվ ահա փաստորեն նույն այդ ժամին թուրք-ադրբեջանակն դաշինքը օգտագործում է ՀՀ տարածքը միմյանց միջև ավիափոխադրում կազմակերպելու համար։ Ստացվում է՝ նրանց այդ սադրանքների մարտավարությունը գործում։ Համենայն դեպս՝ օդային միջանցք նրանք արդեն ստացել են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում