Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախ խոսեց այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանության ու գործողությունների գործադրումը, միևնույն ժամանակ, անպատասխան թողնելով իրադրության քաղաքական ու երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները, հետո հայտընեց, թե ինչ է սպասվում Ադրբեջանին ՀՀ տարածքում:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի փաստաթղթերում միջանցքի մասին խոսք չկա, իսկ Ադրբեջանն իր գործողություններով փորձում է վարկաբեկել տարածաշրջանային կոմունիկացիների բացման թեման։
«Ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի ՌԴ, Կենտրանական Ասիա ու Իրան, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան»,-ասաց Փաշինյանը, հավելելով, որ այս ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պիտի ստեղծվեն մաքսային կետեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում