ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ փոխնախագահի թեկնածուի հարցում համաձայնության են եկել

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ փոխնախագահի թեկնածուի հարցում համաձայնության են եկել

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ԱԺ փոխնախագահի թեկնածուի հարցում համաձայնություն են եկել։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Panorama.am-ը, 5-րդ ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ։

«Ընդդիմադիր խմբակցությունները հանդես կգան մեկ միասնական թեկնածուով»,-ասել է նա։ Թե ով է թեկնածուն՝ կհայտաարվի երկուշաբթի։

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին կհրավիրվի ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը։

Օրակարգում ընդգրկված է յոթ հարց՝

1. Հաշվիչ հանձնախմբի ստեղծում
2. Ազգային ժողովի նախագահի ընտրություն
3. Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ
4. Մշտական հանձնաժողովների ստեղծում
5. Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ
6. Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում
7. Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում