ԱԺ-ն միաձայն ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը

ԱԺ-ն միաձայն ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նիստին քննարկված և առաջին ընթերցմամբ ընդունված մի շարք նախագծեր: 

Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ՀՀ քրեական օրենսգրքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է քրեականացնել հանրային ծառայողին վիրավորելը:

Նախագծով առաջարկվում է հանրային ծառայողին հայհոյելու կամ զրպարտելու համար սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100 հազարից մինչև 500 հազար): Նախագիծն ընդունվեց միաձայն:

Երկրորդ ընդունվեց նաև կառավարության ներկայացրած «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ֆինանսական աջակցություն տրամադրել բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և այնտեղ սովորողների: Այս նախագիծը ևս ընդունվեց միաձայն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում