Իրանը Թուրքիային օգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել
30/07/2021 19:43
Նմանատիպ
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաեդ Խաթիբզադեն պատրաստակամություն է հայտնել օգնություն տրամադրելու Թուրքիայի կառավարությանը և ժողովրդին երկրի հարավային շրջաններում վերջին օրերին տեղի ունեցող անտառային հրդեհների հետ կապված: Այս մասին գրում է Tert.am-ը:
Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, ԱԳՆ ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել Թուրքիային՝ հարավային նահանգներում մոլեգնող տարերային աղետի կապակցությամբ, որը մեծածավալ վնաս է հասցրել տնտեսությանը և մի քանի քաղաքացու մահվան պատճառ դարձել:
Հիշեցնենք, որ օրեր շարունակ Թուրքիայի մի շարք նահանգներում անտառային հրդեհները չեն դադարում: Կրակի տարածման հետևանքով նախօրեին մի շարք հյուրանոցներ էին տարհանվել Բոդրում, Մարմարիս, Անթալիա և այլ քաղաքներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում