Թուրքիայի երկնքում անհայտ ծագման բռնկում է երևացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիայի երկնքում անհայտ ծագման բռնկում է երևացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիայի Իզմիր քաղաքի սոցիալական ցանցերի օգտատերերը գիշերային երկնքում բռնկման տեսագրություններ են տեղադրել սոցիալական ցանցերում՝ ենթադրություն հայտնելով, որ դա երկնաքար է կամ տիեզերական մեծ բեկորներ են ընկնում: Այս մասին գրում է ԼՈՒՐԵՐ.com-ը

Ինչպես նշում է Sabah թերթը, երկնքում բռնկում է նկատվել այս գիշեր՝ Երևանի ժամանակով՝ 02:54 -ին: Իշխանությունները դեռ չեն մեկնաբանել երկնաքարի ենթադրյալ անկումը:

Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհների ֆոնին՝ երկնային երեևույթը սոցիալական ցանցերում կատակների առիթ է դարձել: «Իզմիրում երկնաքար է ընկել: Հերթը այլմոլորակայիններին ու զոմբիներինն է», – գրել է օգտատերերից մեկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում