Խոշոր վթար Արագածոտնում. կա 4 վիրավոր

Խոշոր վթար Արագածոտնում. կա 4 վիրավոր

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամ 15:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝ Օհանավան գյուղի վարչական տարածքում դեմ դիմաց բախվել են BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան հողամասի ցանցե պարսպին, իսկ BMW-ն մասամբ փակել է ճանապարհը:

Վթարի հետևանքով 4 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում