Սեյրան Օհանյանի բացահայտումը՝ Խորհրդարանը դատապարտված է

Սեյրան Օհանյանի բացահայտումը՝ Խորհրդարանը դատապարտված է

«Մենք պետք է գիտակցենք, որ մեր իրականությանը մեջ մարդը, մարդկային կյանքը չափազանց կարևոր են ու չափազանց թանկ, բայց ամենաթանկը հողն է»։ Այս խոսքերը հնչել են այսօր Ազգային Ժողովի նիստի ընթացքում։ Հեղինակը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանն է։

Ազգային Ժողովում պաշտպանության նախկին նախարարի այդ միտքն աննկատ մնաց, ինչը բավական տարօիրնակ է։ Չէ՞ որ, այս իշխանությունների տրամաբանությունը բարձրաձայնված այդ մտքի ճիշտ հակառակ կողմում է։ Նրանց համար մարդն է գերագույն արժեք, ամեն ինչ մարդու համար է։ Իսկ Հայրենիքը… Հայրենիքը հաճախ դժգույն ու անպետք զանգված է նրաց համար։ Այդպիսինն է նրանց աշխարհընկալումը։

Բայց հարցն այդ չէ։ Իմ խորին համոզմամբ, Սեյրան Օհանյանի արտահայտած՝ թող և չնկատված, այդ միտքը իրականում շատ հեռու գնացող բաների մասին է խոսում։ Մասնավորապես այն մասին, որ այս խորհրդարանը ապագա չունի։ Որովհետև այնտեղ հակասությունները զուտ քաղաքական չեն։ Նաև արժեքային են։ Նույնիսկ՝ քաղաքակրթական։ Իսկ այդպիսի տարաձայնություններով ոչ մի սուբստանցիա չի կարող գոյություն ունենալ։ Խորհրդարանը՝ առավել ևս։ Այն դատապարտված է։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում