Երևանում ծեծել են Աջափնյակի փոխթաղապետին

Երևանում ծեծել են Աջափնյակի փոխթաղապետին

Երևանում ծեծել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Հակոբյանին։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ, օգոստոսի 2-ին՝ Բաշինջաղյան փողոցում։ Արտակ Հակոբյանը հայտնի է «մեխ» մականունով։

Ըստ կայքին հասած տեղեկությունների Աջափնյակի փոխթաղապետը վիճաբանել է դեռեւս անձը չբացահայտված անձի հետ, որի ընթացքում վերջինս մի քանի հարված է հասցրել Հակոբյանին։ Արտակ Հակոբյանը մեր տեղեկություններով կատարվածի առնչությամբ արդեն իսկ դիմել է ոստիկանություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում