AM | RU
USD
EUR
RUB

Այս իշխանության հետ ապագա չկա. Իշխան Սաղաթելյան

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանական ընդդմիության կողմից ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Իշխան Սաղաթելյանի՝ Ազգային ժողովի ամբիոնից ունեցած ելույթն ամբողջությամբ.

Սիրելի՛ հարենակիցներ,

Ազգային ժողովի նիստին առցանց հետևող մեր քաղաքացինե՛ր,

Ազգային ժողովի բարձր ամբիոնից առաջին հերթին խոսքս ուղղում եմ Ձեզ։

Այսօր «Հայաստան» դաշինքի կողմից առաջադրվել եմ Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու։

Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներիս այս վստահության համար:

Շնորհակալություն եմ հայտնում նաև «Պատիվ ունեմ» դաշինքի գործընկերներիս՝ իմ թեկնածությունը պաշտպանելու և աջակցելու համար:

Թյուր ընկալումներից խուսափելու համար՝ ի սկզբանե ուզում եմ հստակեցնել, որ իմ թեկնածության առաջադրումը ոչ թե իշխանության հետ քաղաքական համաձայնությունների և կուլիսային պայմանավորվածությունների արդյունք է, այլ մեր երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության 104-րդ հոդվածով սահմանված նորմ, համաձայն որի Աժ նախագահի տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից։

Սա քաղաքական համակարգի փոխզսպումների, հակակշիռների, ընդդիմության քաղաքական իրավունքների ապահովման և իրացման հիմնական պահանջներից է։

2015 թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում քաղաքական ընդդիմությանը վերապահվեցին խորհրդարանական մի շարք կարևոր լիազորություններ, որոնք ժողովրդավարական պետության՝ քաղաքական համակարգում հավասարակշռության ապահովման կարևոր գործոն են։

Այն անհրաժեշտ է երկրի ժողովրդավարության, նրա կայունության և միջազգային վարկանիշի համար։ Այսպիսով, ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ունենալը սահմանադրական պահանջ է և ենթակա է կատարման՝ անկախ քաղաքական մեծամասնության նախասիրությունից կամ քմահաճույքից:

Այլ պայմաններում մենք գուցե կարող էինք արձագանքել խորհրդարանական մեծամասնության՝ բանակցությունների միջոցով, համախոհությամբ ԱԺ ղեկավարություն ձևավորելու առաջարկին։

Սակայն,

մենք չենք կարող համաձայնություն ունենալ մի իշխանության հետ, ում օրոք կորցրեցինք մեր հայրենիքի մի կարևոր մասը, ունեցանք հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ և տնավեր մարդիկ,

մենք չենք կարող համերաշխ լինել մի իշխանության հետ, ում գործունեության արդյունքում վտանգված է մեր երկրի տարածքային ամբողջականությունը,

մենք չենք կարող պայմանավորվել մի իշխանության հետ, ով մեր ընկերներին կեղծ մեղադրանքներով, օրենքի և Սահմանադրության կոպիտ խախտումներով պահում է կալանքի տակ, իսկ մեր մյուս թիմակիցներին ենթարկում քաղաքական հետապնդումների՝ իրենց քաղաքական հայացքների համար:

Այդքանով հանդերձ՝ մեր և օրվա իշխանության հակադրությունը անձնական և անհատական չէ. այն ավելի խորը և գաղափարական հիմքեր ունի:

Ընդդիմության և իշխանության հակադրության բուն առարկան հայության, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ապագային վերաբերող տեսլականն է:

Եթե փորձեմ կարճ ձևակերպել, ապա ընդդիմության տեսլականն է՝

կերտել լիարժեք պետություն, որն ընդունակ է պահպանել հայի ինքնությունը և զարգանալ՝ առաջ մղելով ազգային-կենսական շահերը։

Իշխանության քողարկված տեսլականն է (ուշադրություն՝ քողարկված, քանի որ ձեռնարկված քայլերը և գործողությունները հայտարարված նպատակների հետ առնչություն չունեն)

պահպանելով պետության նոմինալ գոյությունը՝ ձերբազատվել ազգային ինքնությունից, հրաժարվել մեր սերունդների անժամանցելի իրավունքներն ու շահերը պաշտպանելու առաքելությունից։

Մենք մերժում և անընդունելի ենք համարում երկրի ապագայի մասին օրվա իշխանության այս պատկերացումները՝ համարելով այն ինքնաոչնչացման և կործանման ճանապարհ:

2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը, ըստ էության, չհանգուցալուծեց համակարգային ճգնաժամը։ Այն նորանոր դրսևորումներ է ստանում՝ սպառնալով պետականության գոյությանը: Վտանգված է մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Խորանում է սոցիալ-տնտեսական ճգնաժամը: Ես շարունակում եմ պնդել, որ այս իշխանությունն անկարող է լուծել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, ուստի այս իշխանության հետ ապագա չկա:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հանդես գալով իբրեւ Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու, ցանկանում եմ ներկայացնել իմ գործունեության առանցքային մի քանի ուղենիշներ և սկզբունքներ.

նախ, Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված Ազգային Ժողովի փոխնախագահի գործունեությունը ծառայելու է անցնող ամիսներին քաղաքական-հրապարակային պայքարի ելած իմ ընկերների, հազարավոր մեր զինակից, գաղափարակից հայրենակիցների պահանջներին, որոնք իրավացի են. երկիրը պատերազմում պարտության տարած, 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն հայտարարությունը ստորագրած իշխանությունը պարտադիր պետք է հեռանա,

Ազգային ժողովի փոխնախագահ ընտրվելու դեպքում դառնալու եմ ընդդիմության ձայնը ԱԺ նախագահությունում եւ, լիարժեք իրացնելով փոխնախագահին տրված լիազորությունները, հակազդելու եմ այն բոլոր վտանգներին ու սպառնալիքներին, որոնք կանգնած են մեր պետականության առջև: Վստահ եղեք՝ ԱԺ փոխնախագահի իմ այդ կարգավիճակը չի փոխելու ո՛չ մեր առաջնահերթությունները, ո՛չ էլ մեր ընդհանուր պայքարի թիրախներն ու օրակարգերը։ Ես շարունակելու եմ մեր հազարավոր հայրենակիցների հետ այս դահլիճից դուրս անցնող ամիսներին ծավալած պայքարը, կլինի դա Բաղրամյան պողոտայում, կամ պայքարի տարբեր այլ հարթակներում,

Ազգային ժողովի փոխնախագահի աշխատանքը եւս մեկ, լրացուցիչ գործիք է, որով հնարավոր է քաղաքական հարթակ բերել և հետապնդել ազգային-պետական շահը սպասարկող քաղաքական օրակարգեր, նպաստել Հայաստանում ներազգային համերաշխության վերականգնմանը, խորհրդարանական դիվանագիտության գործադրմամբ ճեղքել Հայաստանի արտաքին մեկուսացումը, հետամուտ լինել Արցախի կարգավիճակի հայանպաստ հանգուցալուծմանը:

Ի հեճուկս իշխանությունների որդեգրած քաղաքականության՝ ես, իբրև համահայկական քաղաքական ուժի ներկայացուցիչ և Հայ Դատի կենրոնական խորհրդի անդամ, նպաստելու եմ սփյուռքի հետ վստահության վերականգնմանը, խորացնելու եմ Խորհրդարանի և Հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակների մեջև գործակցությունը՝ ի նպաստ Արցախի, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արտահերթ ընտրություններում դուք մեզ քվեարկել էիք ոչ միայն մեզ ԱԺ գործուղելու, այլ նախևառաջ մեր միջոցով օրվա իշխանությանը հեռացնելու, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առջև ծառացած նոր սպառնալիքները կանխելու, մեր ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու, արժանապատիվ խաղաղություն հաստատելու, երկիրը բնականոն զարգացման հուն տեղափոխելու և, ի վերջո, ուժեղ Հայաստան կերտելու համար։

Թեեւ ընտրությունների միջոցով դեռևս չի հաջողվել լուծել այդ խնդիրը, սակայն այս ամբիոնից ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ մեր համատեղ պայքարն այսօրվանից տեղափոխվում է նաև Խորհրդարան:

Չփոխվեց իշխանությունը, բայց փոխվեց ընդդիմությունը։ Նոր իշխանությունը դարձավ հին իշխանություն։ Արդյունքում ունենք հին իշխանություն և նոր ընդդիմություն։

Նոր ընդդիմության խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն, ով կկասեցնի պետականության կործանման այս ընթացքը, ով կկատարի երկրի սեփական սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր հիմնական գործառույթը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, պետականությունը կվերադարձնի ժողովրդին՝ կերտելով ուժեղ Հայաստան:

Սիրելի հայրենակիցներ. երկրում գոյություն ունեցող համակարգային ճգնաժամը հաղթահարված չէ, հետևաբար՝ մեր գնահատումները նույնն են, օրակարգն անփոփոխ, պայքարը շարունակվում է….

Շնորհակալություն:

Լրահոս
Բողոքի ակցիա և քայլերթ՝ ընդդեմ «գունագեղ» տոնակատարության. Ուղիղ ՀԱՊԿ-ն հայտարարել է ռազմական ոլորտում համատեղ բյուջեի մասին Ադրբեջանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը «Արևիկ» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվում մարել․ շիջման աշխատանքները վերսկսվել են (տեսանյութ) Իշխանությունը տապալում է Սյունիքի հարցով «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը․ հայտարարություն Books Times.am: «Ռուսաստանն ամերիկյան աշխարհաքաղաքականության մեջ», Զբիգնև Բժեզինսկի, Հենրի Քիսինջեր Books Times.am: «Ո՞վ է կառավարում աշխարհը», Նոամ Չոմսկի Նիկոլ Փաշինյանի կապերը Ռուսաստանի ադրբեջանամետ շրջանակների հետ։ Արթուր Դանիելյանի բացահայտումը Զոհրապ Մնացականյանը լրագրողից փախավ զուգարան (տեսանյութ) «Հրապարակ». Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցրել են առաջիկա համաձայնագրի դետալները «Ժողովուրդ»․ Համայնքների խոշորացման հարցը կքննարկեն երկու անգամ. իշխանությունը շտապում է «Փաստ»․ Նախնական քննություն՝ նորաստեղծ կուսակցության համար. ի՞նչ ծրագրեր ունի Ռուբեն Վարդանյանը «Հրապարակ». Նախկին ընդդիմադիրն անցել է իշխանությունների շարքե՞րը «Հրապարակ»․ «Հայաստան» դաշինքը 44-օրյա միջոցառումների ծրագիր է պատրաստել Որոտանի հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են երեխաներով լի հայկական միկրոավտոբուսը, պոկել Արցախի դրոշը Ադրբեջանական զինուժն Արցախի արևմտյան հատվածում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. վիրավորվել է ՊԲ զինծառայող Առաջիկայում ականատես կլինեք փողոցային ակցիաների և գործողությունների. Իշխան Սաղաթելյան Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այցելել է Արցախ ORSIS-ը կրկին զենք կմատակարարի Հայաստանին Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձ գանգատներ են ներկայացրել միջազգային դատարանում միմյանց դեմ ՌԴ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները Նախապատրաստվում է կապիտուլյացիայի փուլ ենթադրող խաղաղության փաստաթղթի ստորագրում. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Books Times.am: «Պետության կառավարման արվեստը. Ռազմավարություններ փոփոխվող աշխարհի համար», Մարգարետ Թետչեր Արցախից տեղահանված բնակիչների բողոքի ակցիան Կառավարության դիմաց․ ուղիղ Books Times.am: «Ամբոխի խենթությունը. Ինչպես են հանդուրժողականությունն ու բոլորին հաճոյանալու փորձերը խենթացրել աշխարհը», Դուգլաս Մյուրրեյ «Իրավունք». Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը սկսել է բացահայտ ծաղրել իշխանությանը Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային, միջազգային անվտանգության հարցերի Տաջիկստանում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը Որոտանի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ արարքները քրեորեն պատժելի են. փաստահավաք աշխատանքների նոր արդյունքներ «Հրապարակ». «Հայաստան» դաշինքի երկու պատգամավորներ իրավապահների ուշադրության կենտրոնում են «Ժողովուրդ». Իշխանության պայքարի արդյունքը. խաղամոլության թվերն աճել են «Հրապարակ»․ Արցախում արտասահմանցի բանվորների են բերել. կասկածներ կան, որ ադրբեջանցիներ են «Ժողովուրդ»․ ՔՊ խմբակցությունում թևերի են բաժանվել. ովքեր են գլխավորներն ու մեկուսացածները «Իրավունք». Արարատում իշխանության սցենարները փոխվել են «Ժողովուրդ»․ Բժիշկները նրբանկատորեն «հորդորում են» առայժմ չպատվաստվել Ռուսաստանը սահմանազատման առաջարկներ է փոխանցել Երևանին և Բաքվին. ՌԴ ԱԳՆ Հայտնի են դարձել հայ-ադրբեջանական համաձայնագրի դետալները. Hraparak.am Սերժ Սարգսյանի փաստաբանը ՀՀ երրորդ նախագահի հասցեին ուղղված սուտ մեղադրանքները բացահայտող փաստաթղթեր է հրապարակել Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan.com
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan