Եվ, օ՜ զարմանք, կարդացվում է Նիկոլ Փաշինյանի անունը․ Ավետիք Իշխանյան

Եվ, օ՜ զարմանք, կարդացվում է Նիկոլ Փաշինյանի անունը․ Ավետիք Իշխանյան

«Քիչ առաջ իմացա, որ ԱԺ-ում փոխադարձ կծոցներ են եղել 2016թ․ ապրիլյան պատերազմին ՔՊ աղանդի մասնակցության մասին։

Չեմ անդրադառնա երկու կողմերի խոսքերին, այլ կներկայացնեմ իմ վաղեմի ընկերոջ պատմածը։ Պատերազմի ժամանակ ընկերոջս, որպես կամավոր, ուղարկել էին Վարդենիսի զորամաս։ Նա բուն պատերազմի մասնակից չի եղել, բայց ողջ ապրիլը և մինչև մայիսի կեսերը մասնակցել է զորավարժությունների։ Մայիսի 4-ին, թե 5-ին զորամաս են եկել ՔՊ-ի մի քանի «կամավորներ», իրենց մարգարե Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Մայիսի 9-ին զորամասում հանդիսավոր արարողությամբ նշվել է հաղթանակի օրը։ Զինվորներն ու կամավորները հանդիսավոր շարքերով կանգնել են տրիբունայի առջև և զորամասի հրամանատարությունը ողջունել և շնորհավորել է բոլորին։ Հետո սկսել են կարդալ զորավարժությունների ժամանակ, իրենց լավ դրսևորած զինվորների և կամավորների անունները, նրանց հրավիրել տրիբունա և հանձնել պատվոգրեր։
Եվ, օ՜ զարմանք, կարդացվում է Նիկոլ Փաշինյանի անունը։ Վերջինս բարձրանում է տրիբունա, ստանում պատվոգիրը․․․կրակոտ ելույթ ունենում այնտեղից և մնում կանգնած հրամանատարության կողքին։ Հնչում է հանդիսավոր քայլերգը և զորավարժությունների մասնակցած զինվորներն ու կամավորները ռազմական քայլքով անցնում են տրիբունայի առջևով, որտեղ կանգնած էր նաև «հմուտ զորավար» Նիկոլ Փաշինյանը»,- «ֆեյսբուքյան» իր էջում գրում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում