Աշխարհի ամենանեղ քաղաքը։ Գեղեցիկ տեսարաններ (տեսանյութ)

Աշխարհի ամենանեղ քաղաքը։ Գեղեցիկ տեսարաններ (տեսանյութ)

Նանսիխե գետի ափերի և Չինաստանի Յունան նահանգի զառիթափ լեռների միջև կառուցված Յանցզինը համարվում է աշխարհում ամենանեղ քաղաքը, որտեղ ապրում է մոտ 450 000 մարդ, գրում է Tert.am-ը՝ հղվելով Oddity Central-ին:

Աղբյուրը նշում է, որ թռչնի թռիչքի բարձրությունից նայելու դեպքում, քաղաքի տեսքն իրոք ապշեցնող է: Դրա ամենանեղ կետում քաղաքի լայնությունն ընդամենը երեսուն մետր է, իսկ ամենալայն կետում` 300մ: Յանցզինը գետի երկայնքով ձգվում է մի քանի կիլոմետր:

Քանի որ աշխարհագրական դիրքը բավականին անհաջող է և հարթ տարածության պակաս կա, քաղաքում շենքերը կառուցված են անմիջապես գետի ափին` բարձր սյուների վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում