Իրանի նավահանգիստներից մեկում հրդեհի հետևանքով 5 առևտրային նավ է այրվել

Իրանի նավահանգիստներից մեկում հրդեհի հետևանքով 5 առևտրային նավ է այրվել

Օգոստոսի 5-ի առավոտյան հրդեհի հետևանքով հինգ առևտրային նավ է այրվել Իրանի Գանևե նավահանգստում (Բուշերի հարավային նավահանգիստ), տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով քաղաքագլուխ Գոլամռըզա Մեհրջային:

«Միջադեպը տեղի է ունեցել 05:00-ին (Երևանի ժամնակով 04:30-ին) նավամատույցի մոտ: Այրվել է հինգ առևտրային նավ, որոնցից չորսը եղել են բեռով, իսկ մեկը բեռնման էր սպասում: Հաշվի առնելով, որ բազմաթիվ նավեր են կանգնած եղել խարիսխ ձգած՝ Գանևե նավահանգստի մուտքի մոտ՝ մենք ստիպված էինք ոչ քիչ ջանքեր գործադրելու, որպեսզի քարշակենք կրակով բռնկված նավերը, և այդ կարպ փրկենք մնացածները»,-ասել է պաշտոնյան:

Սկսվել է միջադեպի հետաքննություն: Գանևե նավահանգստի մուտքի մոտ եղել է հազարից ավելի նավ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում