Որքան գումար է վաստակել Չնաստանը բժշկական դիմակ արտահանելուց

Որքան գումար է վաստակել Չնաստանը բժշկական դիմակ արտահանելուց

Համավարակի առաջին տարում չինական ընկերությունները վաստակել են մոտ 90 միլիարդ դոլար` բժշկական դիմակների և այլ անձնական պաշտպանիչ միջոցների արտահանումից, ինչի մասին ասվում է Պետերսոնի համաշխարհային տնտեսության ինստիտուտի (PIIE) զեկույցում, գրում է Tert.am-ը:

Եթե 2019 թվականին անձնական պաշտպանիչ միջոցների վաճառքից ստացված եկամուտը կազմում էր 22,9 միլիարդ, ապա 2020 թվականին այն կազմել է 88,1 միլիարդ դոլար:

Ընդհանուր առմամբ, 53,8 միլիարդ դոլարը բաժին է ընկնում դիմակներին և ռեսպիրատորներին, 16,8 միլիարդը՝ դեմքի վահաններին, 10,8 միլիարդը ՝ պաշտպանիչ հագուստին և 3,9 միլիարդը` ձեռնոցներին:

2020 թվականի ապրիլին մեկ բժշկական դիմակի արտահանման գինը 2019 թվականի դեկտեմբերի համեմատ աճել է 720.8%-ով: Չինաստանն անհատական պաշտպանիչ միջոցներ է մատակարարել հիմնականում ԱՄՆ-ին և Եվրամիությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում