Միջերկրական ծովում բացված առաջին ստորջրյա թանգարանը՝ ուշագրավ ֆոտոշարքով

Միջերկրական ծովում բացված առաջին ստորջրյա թանգարանը՝ ուշագրավ ֆոտոշարքով

Կիպրոսի ափերի մոտ բացվել է Museum of Underwater Sculpture Ayia Napa (MUSAN) ստորջրյա թանգարանը, որն իր տեսակի մեջ առաջինն է Միջերկրական ծովում, գրում է Tert.am-ը՝ հղվելովLuxury Launches-ին:

Տեսարժան վայրը գտնվում է Այա Նապա լողափից երկու հարյուր մետր հեռավորության վրա և նպատակ ունի զարգացնելու զբոսաշրջությունն այս վայրում:

Այցելուներին առաջարկվում է սուզվել ստորջրյա գանձերի աշխարհ, տեսնել տեղադրված քանդակներն ու ծանոթանալ ծովային կյանքին:

Հատկանշական է, որ բոլոր քանդակները պատրաստված են pH չեզոք նյութերից, որպեսզի շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն չլինի:

Ընդհանուր առմամբ, թանգարանում կա արվեստի 93 գործ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում