Բրիտանուհին բացատրել է՝ ինչու է դագաղով լողում Ուայ գետում (տեսանյութ)

Բրիտանուհին բացատրել է՝ ինչու է դագաղով լողում Ուայ գետում (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Անջելա Ջոյսը սկսել է դագաղով լողալով անցնել Ուայ գետը՝ ջրի աղտոտման խնդրի վերաբերյալ հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու համար, գրում է Tert.am-ը՝ հղվելով BBC-ին:

Շագանակագույն դագաղի վրա գրված է Death of the Wye՝ Ուայի մահը: Դագաղից բացի լողորդուհին իր հետևից քաշում է երկու լաստանավ, որոնց վրա պատկերված է մահը՝ եղանովը:

Կինը բացատրել է, որ նախկինում փորձել է այս հարցի վրա ուշադրություն հրավիրել հոդվածների միջոցով, բայց դրանք ուշադրություն չեն գրավել: Հետևաբար, նա որոշել է նման գործողություններ կատարել՝ իշխանություններին հասնելու համար:

Կինը իշխանություններին կոչ է արել բարձրացնել շրջակա միջավայրն աղտոտելու համար տուգանքները և ուժեղացնել բոլոր գետերի պաշտպանությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում