Պայթյուններ և մոտ 10 րոպե ինտենսիվ հրաձգություն Արցախում

Պայթյուններ և մոտ 10 րոպե ինտենսիվ հրաձգություն Արցախում

Արցախում բնակվող Facebook-յան օգտատերերը տեղեկացնում են, որ նախօրեի երեկոյան մոտ 23։00-ի սահմաններում Ստեփանակերտից հարավ ընկած Մխիթարաշեն գյուղի մոտակայքում հայկական և ադրբեջանական զորքի միջև մոտ տաս րոպե ինտենսիվ հրաձգություն է եղել, որին նախորդել է 3-4 պայթյուն։

Ըստ արցախցիների, հայկական կողմից որևէ մեկը չի տուժել։ Դեպքի վայր են ժամանել ռուս խաղաղապահները և փաստահավաք աշխատանքներ իրականացրել։

Արցախի և ՀՀ պաշտպանական գերատեսչությունները նշված միջադեպի մասին որևէ մանրամասներ դեռևս չեն հաղորդել։

Հիշեցնենք` Times.am-ը առավոտյան տեղեկացրել էր, որ Արցախում նախօրեին ուշ երեկոյան պայթյուններ և փոխհրաձգություն է եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում