«Հերիք է էլի, իսկականից»․ Գեղամ Նազարյանը բղավելով դուրս եկավ ԱԺ դահլիճից (տեսանյութ)

«Հերիք է էլի, իսկականից»․ Գեղամ Նազարյանը բղավելով դուրս եկավ ԱԺ դահլիճից (տեսանյութ)

«Հայաստան» դաշինքից ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն այսօր իր խոսքում հիշատակեց ներդրումների բացակայության մասին, ինչին ի պատասխան ՔՊ-ից Լուսինե Բադալյանն ասաց․ «Ներքին քաղաքականության անկայունությունը եւ ատելության մթնոլորտը, որը գեներացվում էր արտախորհրդարանական եւ նաեւ խորհրդարանական ընդդիմության կողմից, էապես նպաստել են ներդրումների անկմանը»։

Այս խոսքերի վրա հունից դուրս եկավ «Հայաստան» դաշինքից Գեղամ Նազարյանը եւ տեղից վեր կենալով՝ բղավեց։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրան նկատողություն հայտարարեց։ «Հերիք է էլի, իսկականից» բղավելով՝ Նազարյանը մոտեցավ մուտքին ու դուրս եկավ, գրում է Aravot.am-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում