AM | RU
USD
EUR
RUB

Ելփին գյուղում կրակել են արջի վրա․ կենդանաբույժները պայքարում են կենդանու կյանքի համար (տեսանյութ)

 

Երեկ՝ օգոստոսի 9-ին, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի տարածքում որսագողության դեպք է արձանագրվել։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի խնդրանքով դեպքի վայր է մեկնել Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) թիմը՝ օգնություն ցուցաբերելու վնասված գորշ արջին։ Դեպքի վայր ժամանած մասնագետները հայտնաբերել են շուրջ 3 տարեկան գորշ արջի էգ առանձնյակի, որին հրազենով վնասվածք են հասցրել, տեղեկացնու է News.am-ը։

Տեղում աշխատող մասնագետների ջանքերով կենդանին քնեցվել է, տեղափոխվել Արարատի մարզում գտնվող Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC), որտեղ հայտնաբերվել է, որ կենդանին հրազենային վնասված է ստացել ծնոտի հատվածում։ Հայտնաբերված գորշ արջի վիճակը ծանր է եւ նրա կյանքի համար արդեն երկու օր է պայքարում են FPWC մասնագետները, միջազգային գործընկեր կենդանաբույժներ, ինչպես նաեւ՝ Երեւանի կենդանաբանական այգու կենդանաբույժը։ 3-ամյա արջը երկար ժամանակ մնացել է ընկած վնասված վիճակում եւ առանց օգնության, ինչի պատճառով նրա վիճակն ավելի է ծանրացել։ Բացի այդ, կենդանին ենթարկվել է շատ ուժեղ սթրեսի եւ սկսել է կրծել սեփական թաթը։

Այսօր՝ օգոստոսի 10-ին, կենդանին շարունակում է մնալ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում, վիճակը գնահատվում է ծանր, սակայն մասնագետները շարունակում են պայքարել արջի կյանքի համար։ Նախնական ախտորոշմամբ կենդանու մոտ առկա են նաեւ ուղեղի ցնցման նշաններ, ինչը կարող է կապված լինել կրակոցի հետեւանքով մոտակա ձորը գլորվելու հավանականության հետ։

FPWC շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին աջակցության համար։

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը դիմում է իրավապահ մարմիններին՝ պարզելու համար դեպքի մանրամասները եւ հայտնաբելերու մեղավորներին։ Գորշ արջը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված կենդանատեսակ է, որն ունի հատուկ պաշտպանության կարիք։ FPWC հորդորում է բոլորին զերծ մնալ ցանկացած կենդանատեսակի վնասելու փորձերից՝ գործելով միայն ՀՀ իրավական նորմերի սահմաններում։

Լրահոս
Հայաստանի ԱԳ նախարարի հետ չեմ հանդիպի․ Մեւլյութ Չավուշօղլու Ֆրանսիան ջանք չի խնայի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստի կողմերի միջև երկխոսության վերսկսմանը․ դեսպանություն Վրաստանը մտադիր է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության «Թբիլիսյան հարթակ» ստեղծել. Ղարիբաշվիլի Մեր փրկությունը հզոր երկրի և միասնական հասարակության կառուցման մեջ է. Արթուր Վանեցյան Genesis Armenia-ի գրասենյակում տեղի ունեցավ կլոր սեղան՝ «Անավարտ պատերազմ» խորագրով (տեսանյութ) Ուշ գիշերով Դաշնակցության առաջին վաշտը մեկնեց Արցախ. Իշխան Սաղաթելյանի հիշողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծումը ենթադրում է Արցախի կարգավիճակի որոշում. ՀՀ ԱԳՆ Անգամ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ, հայատյաց և զավթողական քաղաքականությունը․ Արցախի ԱԳՆ Արցախի Հանրապետության շրջանների դեօկուպացիայի ուղղությամբ շտապ քայլեր պետք է իրականացնենք Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը քննարկել են պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված աշխատանքների ընթացքը ԵՄ-ն մշտապես հետամուտ է եղել հակամարտության խաղաղ կարգավորմանը․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն Եվս մեկ տխուր օր Հայոց օրացույցում «Հրապարակ»․ Ինչու՞ է ընդհատակ է անցել Սիփան Փաշինյանը «Հրապարակ»․ Իշխանությունը գտավ անցանկալի համայնքապետներից ազատվելու բանալին «Փաստ»․ Որքա՞ն գումար է ծախսվել Անկախության 30-ամյակի միջոցառման համար Անցկացվել է պահեստազորայինների մարտական հերթապահության հերթափոխ Հայաստանում տեղացել է առաջին ձյունը (տեսանյութ) Հայկական կողմը որևէ միջազգային հարթակում չի բարձրացրել հայկական տարածքների դեօկուպացիայի խնդիրը. Մամիջանյան «Հայաստան» խմբակցությունը ՍԴ է մուտքագրել հոկտեմբերի 1-ից պատվաստվելու մասին առողջապահության նախարարի հրամանի վիճարկման հայցը «Սիրիայի հարցում Պուտինից այլ ակնկալիքներ ունեմ». Էրդողան Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն «Ադրբեջանը հայտեր է ներկայացրել Ռուսաստանին՝ նոր տեսակի զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար». Ալիև Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 906, մահվան՝ 18 նոր դեպք Էլ թաքունը ո՞րն է, եթե Էրդողանից ենք իմանում, որ ՀՀ վարչապետը փորձում է իր հետ հանդիպել․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ակնհայտ է, որ ՀՀ-ի և Թուրքիայի միջև գաղտնի կապեր և բանակցություններ կան, որոնք չեն բխում մեր երկրի շահերից․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները ՄԱԿ-ի ԳՎ շրջանակում քննարկել են իրավիճակը ԼՂ-ում՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին Կրակոցներ՝ Երևանում. վիրավորներից մեկը ԱԺ նախկին պատգամավորի որդի է. shamshyan.com «Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել». Ալիևի ելույթը ՄԱԿ-ի ԳՎ-ում «Հրապարակ». Արցախում ավելացել է ծառայողների թիվը «Ժողովուրդ»․ Կառավարության անդամները կգնան խորհրդարան «Հրապարակ»․ Ալեն Սիմոնյանը 20 հոգանոց պատվիրակությամբ մեկնում է Մոսկվա «Իրավունք». Ում հետ է Աշոտ Փաշինյանը մեկնել Կահիրե Նուր-Սուլթանում կայացել է Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի գլխավոր դատախազների հանդիպում Տեսահոլովակի պրեմիերա․ «Արցախ» Իրանի փոխարտգործնախարարն այցելել է Ակնա Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն․ ԱԻՊԾ Արցախի ԱԺ պատվիրակությունը չի հրավիրվել Անկախության օրվա միջոցառմանը «Ժողովուրդ»․ Նիկոլ Փաշինյանը եվրավճռով ՀՀ կառավարությունից կստանա 9000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում. ում շահն է սպասարկում այս կառավարությունը «Փաստ». Հերթական կերուխումը «կարևորագույն» միջոցառումից հետո «Փաստ». Հնա­րա­վոր են լուրջ դի­մադ­րու­թյուն­ներ ու «բո­լո­լա­ներ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan