Տավուշում տեղադրվել է ռուսական երկրորդ սահմանապահ ուղեկալը

Տավուշում տեղադրվել է ռուսական երկրորդ սահմանապահ ուղեկալը

168.am-ի տեղեկություներով, Տավուշում ռուսական կողմը երկրորդ սահմանապահ ուղեկալն է տեղադրում` Ազատամուտ գյուղում:

Նշենք, որ օրեր առաջ տեղեկություն տարածվեց Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհին ռուսական ուղեկալի տեղադրման վերաբերյալ, ինչը, ըստ էության, նախանշան էր Վերին Ոսկեպար (Յուխարի Աքսիպարա) գյուղի հանձնման, որի դեպքում Տավուշի մարզի շատ գյուղեր հայտնվելու են թշնամու «ափի մեջ»:

Ավելի ուշ ՊՆ-ն հաստատեց այս լուրը: «Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում»,-նշված էր ՊՆ հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում